Ռամիլ Սաֆարովիի արտահանձնման գլխավոր մեղավոր ու պատասխանատուն՝ Հունգարիայի վարչապետ Վկտոր Օրբանը վերջապես հաննդես է եկել հայտարարությամբ՝ փաստի առնչությամբ։
Նա հայտարարել է, որ Հունգարիան գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իսկ այն հարցի, թե արդյո՞ք տեղ են գտել գաղտնի բանակկցութթյուններ Հունգարիայի և Ադրբեջանի միջև, որոնք և հանգեցրել են Սաֆարովի արտահանձնման որոշմանը,
Օրբանը պատասխանել է, որ Հունգարիան ժողովրդավարական երկիր է, իսկ միջազգային իրավուքներն ու չափանիշները չեն հիմնվում գաղտնի բանակցությունների վրա։
Թարգմանաբար սա նշանակում է. «Այո, բանակցություններ եղել են և դրանք հանգեցրել են արտահանձմանը, բայց ինքը արտահանձնումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին, իսկ բանակցությունների ժամանակ նոր որմեր չեն մշակվել, այլ արտահանձման գործընթացն է համապատասխանացվել միջազգային իրավունքներին»։
No comments:
Post a Comment