Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների մարզիչների նախաղային ասուլիս են հրավիրել, որտեղ անդրադարձել են առաջիկա խաղին։
Նյութը՝ emedia.am-ից«Բուլղարիայի հավաքականն ուժեղ թիմ է: Այդուհանդերձ, մենք ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք տեսել ենք, որ Իտալիայի դեմ Բուլղարիան ագրեսիվ ֆուտբոլ էր խաղում, հատկապես տպավորիչ էր հարձակվողների խաղը»:Խոսելով հնարավոր բացակա առաջատար բուլղար ֆուտբոլիստների մասին՝ Հայաստանի գլխավոր մարզիչը հավաստիացրել է, որ շատ հաճախ ավելի բարդ է խաղալ երիտասարդ ու որոշակիորեն անփորձ, բայց մոտիվացված տղաների դեմ։Իր հերթին Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեվն, անդրադառնալով Հայաստանի հավաքականին, խոստովանել է, որ այն մնում է հանելուկ իր համար։«Հայաստանի ընտրանին ինձ համար հիմնականում մնացել է որպես հանելուկ։ Այո´, ես հետևել եմ ու դիտել նրանց հանդիպումները նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև այս ընթացքում, սակայն միայն կարող եմ փաստել, որ նրանք ունեն փայլուն ֆուտբոլիստներ մի քանի օղակներում, ովքեր բարձրակարգ թիմերում են հանդես գալիս ու հիասքանչ կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է Պինևը։Ասուլիսի վերջում բուլղար մարզիչը կոչ է արել անպայմանորեն ներկա գտնվել մարզադաշտում ու աջակցել իրենց ընտրանուն։«Կարծում եմ 12-րդ խաղացողի գործոնը չի կարելի թերագնահատել. հուսանք բուլղարացիներն աննկատ չեն թողնի այս կարևոր մրցավեճը»,- եզրափակել է Պինևը։
No comments:
Post a Comment