Thursday, May 16, 2013

ՀՀ ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավարն արձագանքում է բողոքի ակցիայի մասնակիցներին



Operativ.am-ի թղթակիցը ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողովի բակից հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողով աշխատակազմի ղեվարար Միքայել Սողոմոնյանը ներկայացավ գազի գնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներին ու  հայտնեց գազի գնի սակագնի բարձրացման հայտը դեռևս քննարկման փուլում է: Նրա խոսքով` այն կուսումնասիրվի օրենքի բոլոր դրույթներով: Իրենք ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի հօգուտ ժողովրդի, բայց նա նշեց, որ գազի գնի բարձրացման հետևանքով էլենտրաէներգիայի սակագինը նույնպես կբարձրանա:

Սողոմոնյանը տեղեկացրեց, որ շենքի ներսում հարմար պայմաններ չկան, որպեսզի համապատասխան ընդունելություն կազմակերպվի և ակցիայի մասնակիցներից 3 հոգի միայն կարող է ներս մտնել առանց լրագրողների ու հենց իրենից ստանալ հուզող հարցերի պատասխանները:
Սակայն, ակտիվիստները չհամաձայնեցին, քանի որ հարցը հանրային է և լրագրողների մասնակցությունը ևս պարտադիր է: Եթե ոչ, ապա թող Սողոմոնյանը հենց դրսում պատասխանի նրանց հարցերին: Ի պատասխան Սողոմոնյանն ասաց, որ ինքն այլ հարցերի պատասխանելու իրավասու չէ: Բանակցությունների արդյունքում լրագրողներին ու մի խումբ ակտիվիստների հաջողվեց շենք մտնել ու հարցերը պատասխանը փորձել ստանալ հենց շենքի ներսից: 

Աղբյուրը՝ operativ.am

No comments:

Post a Comment