Thursday, January 31, 2013

Հայրիկյանը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում


Հայրիկյանը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում (լրացված)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին հիվանդանոցում են մի շարք պաշտոնատար անձինք և պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ժամը 23:00-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դեպքի վայրում են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, և 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ, գետնին ընկած է եղել բանալիների տրցակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ դուրս գալով հիվանդանոցից հայտնել է. «Բժիշկներն ասացին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:Նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մի կրակոց է եղել: Աղոթենք Պարույր Հայրիկյանի առողջության համար»:
Աղբյուրը՝ 168.am

Պարույր Հայրիկյանին տեղափոխեցին վիրահատարան


Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վրահատարան։ Այնտեղ են գտնվում նաև ՀՀ Ոստիկանապետտ Վլադիմիր Գասպարյանն ու Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ տպագրիչների փողոցում մահափորձ էր կատարվել Հայրիկյանի վրա, որի արդունքում նա հրազենային վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի շրջանում՝ երկու ուսերից։ Հաղորդվում է նաև, որ նա չէր կորցրել գիտակցությունը և գտնվում է ծանր վիճակում։
Ոստիանությունը կատարոմ է քննություն՝ դեպքի առիթով։

Աղբյուրն՝ 1in.am

«Եռաչափ սեր» սերիալի գեղեցկուհու նոր ֆոտոշարքը (Photo)


«Եռաչափ սեր» սերիալի գեղեցկուհու նոր ֆոտոշարքը
Այս գեղեցկուհուն արդեն շատերն են հասցրել ճանաչել. նա «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռաչափ սեր» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Եվա Բաղդասարյանն է, ով ֆիլմից հայնի է Ինգա անունով:
Եվան 18 տարեկան է, սովորում է դերասանական ստուդիայում, իսկ սերիալի ավարտից հետո որոշել է լուրջ զբաղվել մասնագիտական բարձրագույն կրթության հարցով:
Շատերի սրտերը գերած այս գեղեկցուհին սիրած էակ ունի: «Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ»,- ասում է Եվան: Ներկայացնում ենք Եվայի նոր լուսանկարները.

Tuesday, January 29, 2013

Կասիլեասի լավագույն սեյվերը (Video)

ԱԺ-ի հարսնացուներն ու փեսացուները

ԱԺ-ի հարսնացուներն ու փեսացուները

Ազգային Ժողովի 131 պատգամավորներից գրեթե բոլորն ամուսնացած են և ունեն երեխաներ: Սակայն կան և այնպիսի պատգամավորներ, որոնք դեռ ամուսնացած չեն: Ձեզ ենք ներկայացնում նրանց կենսագրության կարևոր իրադարձությունները:

Monday, January 28, 2013

Ովքեր են բանակում չծառայած պատգամավորները (Photo)


Ովքեր են բանակում չծառայած պատգամավորներըՓաստորեն մեր ազգնտիր երեսփոխանների համարյա կեսը չի ծառայել բանակում։ Ես իհարկե հասկանում ու ընդունում եմ, որ ներքոնշալ ցուցակում ընդգրկված մարդկանցից ոմանք իրոք հարգելի պատճառներ ունեին չծառայելու համար, բայց վստահաբար, միայն մի քանի հոգու մասին կարելի է դա ասել։
Հատկանշական է նաև, որ ինչպես ամենակարկառուն նժդեհասերների մեծ մասը, այնպես էլ ամենաշատ հակաբանակային քարոզչութուն անողները (մասնավորապես ՀԱԿ-ը՝ իր ամբողջ կազմով) ոչ մի օր չի ծառայել Զինված ուժերում։

Tuesday, January 22, 2013

Կարեն Շահնազարովը ներկայացնում է իր «Սպիտակ Վագրը» ֆիլմը հայ հանդիսատեսին

Ինչպես հավանաբար տեղյակ եք, երեկ Հայաստան է ժամանել հայազգի վաստակավոր կինոռեժիսոր, Մոսֆիլմի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը։ Նրա այցի նպատակներից մեկը իր վերջին ֆիլմի՝ «Սպիտակ Վագրը» ֆիլմի ներկայացումն է հայ հանդիսատեսին։ Ռեժիսորի խոսքերով, իր համար շատ կարևոր իրադարձություն է այս ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

Thursday, January 17, 2013

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը (video)

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը (video)

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի աշխարահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգի ընթացքում անսպասելիորեն կատարվել է Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի «Նվիրում Տանգոյին» ստեղծագործությունը:

Wednesday, January 16, 2013

Որքա՞ն արժեն մարմնավաճառների ծառայությունները Հայաստանում

Որքա՞ն արժեն մարմնավաճառների ծառայությունները Հայաստանում

Աշխարհի ամենահին մասնագիտությունն ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս լայն տարածում ունի: Այս անգամ մենք փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվողները իրենց մատուցած ծառայությունների համար ինչ գին են պահանջում: 

Մեր հետազոտություններւ ցույց տվեցին, որ Հայաստանում մարմնավաճառներին կարելի է բաժանել երեք խմբի` մարմնավաճառներ, ովքեր կանգնում են Երևանի այս կամ այն փողոցներում (ժամանակին դրանցից ամենահայտնին Կրկեսի հարակից տարածքն էր, իսկ այժմ Ծերեթելին), մարմնավաճառների մի մասը կանչով աշխատողներն են և կան մարմնավաճառներ, ովքեր համարվում են էլիտար մարմնավաճառներ, ուստի սպասարկում են ոչ բոլոր ցանկացողներին: Այս երեք խմբերի մարմնավաճառներն ունեն իրենց հատուկ գինը:

Tuesday, January 15, 2013

Քոչարյան. Պայքարը 2 ղարաբաղցիների, 2 վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր


Քոչարյան. Պայքարը 2 ղարաբաղցիների, 2 վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, անդրադառնալով իր՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելուն։ 
Նա 3 հիմնական հանգամանք է առանձնացրել, որոնք դրդել են իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց.

«Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ
Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Monday, January 14, 2013

Ի՞նչ է կատարվում «գողական աշխարհում», ի՞նչ արեց Վանոն Հայաստանի համար, ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց...

Հայտնի քրեականագետ Սերգեյ Գալոյանը ծավալուն հարցազրույց է տվել 1-ին լրատվականին՝ հանցավոր աշխարհի մութ և անհայտ կողմերի, հին ու նոր զարգացումների, ինչպես նաև վաղվա օրվա մասին։ Հարցազրույցը ստորև.


-Պարոն Գալոյան, օրեր առաջ ռուսական Росбалт լրատվամիջոցը հրապարակեց մի վերլուծություն այն մասին, որ քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել. այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը: 2013 թ. «գողական» աշխարհում արյունալի պատերազմ սպասվո՞ւմ է:

Thursday, January 10, 2013

Ավանում գտնվող կրթարանում անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում եւ սովամահ անում

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին,

ՀՀ Կրթության և Գիտության նախարար պրն. Ա.Աշոտյանին

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ

Մխիթարյան երախտավոր հայրերի վաստակը և ներդրումը հայ իրականության մեջ մեզ հայտնի են հայոց պատմությունից ու մշակույթից: Անկախացումից հետո նրանցից ոմանց վերափոխված ու վտանգավոր գործունեությունը նկատելի եղավ նաև Հայաստանում:

Wednesday, January 9, 2013

Մկոն արգելում է իր երեխաներին հայկական սերիալներ նայել

«-Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սրիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ, ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխային գողանում:

Պոլսի պատրիարքի նամակը Գարեգին Բ կաթողիկոսին. ի՞նչ կմտածեն աշխարհասփյուռ հայորդիք Եկեղեցու, Մայր Աթոռի և կաթողիկոսի մասին

1-ին լրատվականը հրապարակել է Պոլսո պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Պատրիարք Մութաֆյանի 2000 թ-ի նոյեմբեր 3-ին Գարեգին Բ-ին ուղղված նամակը, որում պատրիարքը իր տարակուսանքն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հակասական, անհասկանալի ու հաճախ՝ եկեղեցական կանոնները խախտող որոշումների նկատմամբ։ Մեջբերում եմ նամակի տեքստը.

Tuesday, January 8, 2013

Պաշտոնյաների շքեղ մեքենաները


Պաշտոնյաների շքեղ մեքենաները
Շքեղ մեքենաների ավտոշարասյան պակաս ինչ-ինչ, բայց Հայաստանում, հաստատ չի զգացվի: Թեև շատերն ասում են, որ Հայաստանում մեծ քանակությամբ «փող չի ֆռռում», բայց վերջին սերնդի ամենաթանկանոց մեքենաները լավ էլ ֆռռում են:
Այն, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը ունևոր են և «ձեռքերը քարի տակ չէ»`դա ոչ ոքի համար նորություն չէ: Նրանցից շատերը քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև շրջաններում ունեն շքեղ առանձնատներ, իսկ մեքենաների մասին երևի թե խոսելն արդեն իսկ ավելորդ է`մեկի փոխարեն մի քանիսը: Իսկ թե ինչ միջոցներով են նրանք ձեռք բերել այդ մեքենաները հայտնի չէ, բայց մի բան հաստատ է, ոչ պատգամավորական «չոր» աշխատավարձով, քանի որ նրանցից շատերը ունեն իրենց սեփական բիզնեսը և մեքենան ինչ է, այն էլ վերջին մոդելի «ֆիրմա մաշնան», որ մեր պետական պաշտոնյաները չկարողանան ձեռք բերել: Ուղղակի հարց է առաջանում, այդ դեպքում ինչու նրանք իրենց հայտարարագրերում չեն նշում իրենց մեքենենաների մասին: Ամաչում են, թե վախենում: Հարց, որի պատասխանը մենք ցավոք ի զորու չենք տալ:
Ստորև ներկայացնում ենք մեր պետական պաշտոնյաներից մի քանիսի ավտոմեքենաները: