Tuesday, January 15, 2013

Քոչարյան. Պայքարը 2 ղարաբաղցիների, 2 վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր


Քոչարյան. Պայքարը 2 ղարաբաղցիների, 2 վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, անդրադառնալով իր՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելուն։ 
Նա 3 հիմնական հանգամանք է առանձնացրել, որոնք դրդել են իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց.

«Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ
Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը, հավելելով, որ քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ իր՝ հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումն է։ 

Աղբյուրը՝ emedia.am

No comments:

Post a Comment