Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը գիտակցության է եկել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին հիվանդանոցում են մի շարք պաշտոնատար անձինք և պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ժամը 23:00-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը պատգարակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Դեպքի վայրում են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, և 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ, գետնին ընկած է եղել բանալիների տրցակ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ դուրս գալով հիվանդանոցից հայտնել է. «Բժիշկներն ասացին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:Նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մի կրակոց է եղել: Աղոթենք Պարույր Հայրիկյանի առողջության համար»:
Աղբյուրը՝ 168.am
No comments:
Post a Comment