Կյանքի 81-րդ տարում մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը:
Ծնվել էր 1932 թվականի ապրիլի 24-ին՝ Երեւանում: 1959-90 թվականներին եղել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավար, հանձնաժողովի անդամ էր, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, ԽՍՀՄ եւ Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն:
Մարզական կարիերայի ընթացքում անցկացրել է 267 մենամարտ, որից 255-ում հաղթանակ է տոնել:
1991 թվականից Ենգիբարյանն ապրում էր ԱՄՆ-ում:
2011 թվականին վերաբացված Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը վերանվանվել է նրա՝ հիմնադրի, լեգենդար հայազգի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Աղբյուրը՝ yerkirmedia.am
No comments:
Post a Comment