Wednesday, February 27, 2013

Սերժ Թանկյանի նամակները գրե՞լ է «Սիվիլիթասի» տնօրենը


Սերժ Թանկյանի նամակները գրե՞լ է «Սիվիլիթասի» տնօրենը«Առաջին լրատվականի» տեղեկություններով` ռոք երգիչ Սերժ Թանկյանի զույգ նամակները, որոնք ուղղված էին նախագահ Սերժ Սարգսյանին, գրվել են Հայաստանում` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» ընկերության տնօրեն` ԱՄՆ քաղաքացի Սալբի Ղազարյանի կողմից։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին նամակ էր հղել` նախ շնորհավորելով, հետո քննադատելով մեր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։ Սերժ Սարգսյանն էլ պատասխանել էր, որ զգացված է շնարոհավորանքից եւ մանրամասնել, որ Հայաստանը բոլորս երկիրն է։
Ապա Սերժ Թանկյանը պատասխանել էր. «Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է»: 

No comments:

Post a Comment