Monday, February 18, 2013

Վահրամ Սահակյանը Սերժ Սարգսյանին է ընտրել

Վահրամ Սահակյան, Րաֆֆի Հովհաննսիյան, Սերժ ՍարգսյանՎահրամ Սահակյանը դժգոհեց, դժգոհեց, վերջում ասաց, որ Սերժ Սարգսյանի  օգտին է քվեարկել:
«Հիմա ես չունեմ մասնագիտություն, չգիտեմ` ինչ պիտի աշխատեմ,  բայց ես ոչ լացող եմ, որ հուսալքվող եմ, ոչ մարդկանց հետևից խոսացող եմ, ոչ էլ լուտանքներ եմ թափում, որն էսօր մոդա ա: Շատ տխուր է, որ հերոսություն է համարվում էսօր գործող իշխանություններին քննադատելը»,-mardik.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն և ավելացրեց, որ պետք է սիրել ու հարգել պետությանը, թեկուզ, եթե պետությունը քեզ չի սիրում:
Ինչ վերաբերում է թեկնածուներին ու նրանց իրականացրած քարոզարշավին, ապա Վ. Սահակյանն ասաց, որ շատ ծիծաղելի ու մանկական քարոզարշավ էր իր համար, հատկապես «իրենք իրենց ընդդիմադիր անվանողների» իրականացրած քարոզարշավները:
Վահրամ Սակահյանը բավականին երկար դժգոհոց տիրող իրավիճակից և անարդարություններից, վերջում ասաց, որ կարող է անթաքույց հայտարարել` ինքը Սերժ Սարգսյանին է ընտրել:

«Ես 50 տարեկան մարդ եմ, էրեկվա էրեխեն չեմ, ոչ էլ ազդեցությունների տակ կարող եմ ընկնել: Խնդիրն այն  որ  եթե ես գտնեի մեկին, որ իսկապես խելոք մարդ է ու կարդացել է կյանքում գոնե մի 1000 գիրք, ապա ես կընտրեի նրան»,-ասաց Վահրամ Սահակյանն ու նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ իր ասած այդ խելոք մարդկանց մեջ չի մտնում, ու լավ կլինի` նրա մասին չծավալվի, որովհետև, եթե սկսի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, իր խոսքերը չեն հրապարակվի:

Աղբյուրը՝ mardik.am

No comments:

Post a Comment