Պարույր Հայրիկյանն այսօր ժամը 11.00-ի սահմաններում իր ոտքով դուրս է եկել Վերակենդանացման բաժանմունքից, ողջունել դրսում հավաքվածներին, զրուցել նրանց հետ։
Պարույր Հայրիկյանը նշել է, որ թեև բժիշկները հորդորել են չքայլել, բայց ամեն մարդ ինքն է իր բժիշկը և ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։ Թեև բժիշկները նրան ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, սակայն իր խոսքերով մեկ շաբաթից շուտ դուրս կգրվի։
Նախագահի թեկնածուն մեկ անգամ ևս նշեց, որ դեմ է նոր ընտրություններ նշանակելուն։ Պարույր Հայրիկյանն ասել է, որ բոլոր մակարդակներով պայմանավորվել են, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգվի, բայց ինքը վերջնական որոշում չի կայացրել և դեռ պետք է դիմում գրի։
«Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ավելացրել է Հայրիկյանը։
Աղբյուրը՝ emedia.am
No comments:
Post a Comment