Wednesday, February 20, 2013

ԿԸՀ դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը ավարտվել է. ստացվել է 51 դիմում

ԿԸՀ դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը ավարտվել է. ստացվել է 51 դիմում
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի եւ ընտրության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ 51 դիմում են ստացել, որոնք վերաբերում են 57 տեղամասերի: Այս մասին ԿԸՀ մամուլի քարտուղարի Հերմինե Հարությունյանը:
Նա նշեց, որ 47 դիմում ստացվել է տեղամասերում քվերարկության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ 4 դիմում վերաբերում էին 10 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկին:
Դրանցից 2-ը ներկայացված է Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկը` Սերժ Սարգսյանի վստահված անձի, մեկը` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի: Հերմինե Հարությունյանը նշեց, որ  բոլոր դիմումները վերաբերում են Երեւանի թիվ  2,3, 5 ընտրատարածքային ընտրական տեղամասերին:
Ի դեպ, երեկ ժամը 15.00-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը:Վերահաշվարկի վերաբերյալ դիմում-բողոքները համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները կքննարկեն այսօր, իսկ մնացածները կքննարկեն մինչեւ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` փետրվարի 25-ը:

Աղբյուրը՝ News.am

No comments:

Post a Comment