Friday, February 15, 2013

ԱԱԾ-ն բացահայտել է չկայացած ահաբեկչի

ԱԱԾ-ն բացահայտել է չկայացած ահաբեկչին. նա գումար էր շորթում «Զվարթնոցի» տնօրենից
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանի տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով  գումար շորթելու  դիտավորությամբ,
2013 թվականի  հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած  ժամանակահատվածում, ներկայանալով որպես  միջազգային  ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով,  Երեւանի տարբեր վարչական շրջաններում գործող  ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին  եւ նրա ընտանիքի  անդամներին սպանության սպառնալիքներով  էլեկտրոնային  հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից  օգտագործվող  էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի  կատար չածելու դիմաց պահանջել  է վճարել  80 մլն ՀՀ դրամ գումար:
Փետրվարի  14-ին Կարեն Սիմոնյանը ձերբակալվել է,  երբ փորձում էր  իրականացնել իր  հանցավոր մտադրությունը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ  հոդվածի հատկանիշներով:

No comments:

Post a Comment