Քիչ առաջ Գյումրիում ավարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Այսօր դա հինգերորդ քաղաքն էր, որտեղ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուն հանդիպել է քաղաքացիներին: Մինչ այդ Րաֆֆին այսօր եղել է Աշտարակում, Ապարանում, Սպիտակում և Վանաձորում: Ինչպես հանրահավաքում գյումրեցիներին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղը, եռագույնը համբուրելով, նա պայքարը պետք է վերադարձնի Երևան:
Մինչ այդ «Ժառանգության» առաջնոդը գյումերցիներին վստահեցրեց, որ պայքարը շարունակելու է մինչ հաղթական ավարտ: Իսկ երբ քաղաքի բնակիչներն սկսեցին վանկարկել «Սերժիկ հեռացիր», Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհատեց նրանց և բացականչեց «Հա-յաս-տան, Հա-յաս-տան...»:
Աղբյուրը՝ Times.am
Աղբյուրը՝ Times.am
No comments:
Post a Comment