Sunday, February 17, 2013

Վլադիմիր Գասպարյանը միշտ առաջինն է քվեարկում (Video)


Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի:

Henaran.am-ի այն հարցին, թե ոստիկանապետը երաշխավորո՞ւմ է օրերնքի տառին համապատասխան ընտրություններ՝ ասաց. «Արդեն մի քանի ամիս է երաշխավորում եմ եւ էլի նույն հարցն ենք տալիս»: Այն դիտարկմանը, թե բացառո՞ւմ եք, որ որեւէ ընտրակեղծարար անպատիժ կմնա, ասաց՝ ոչ թե բացառում եմ, այլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եմ իրականացնում:
Իսկ ոստիկանապետը միշտ առաջինն է քվեարկում: Ասաց՝ արդեն բնավորություն է դարձել: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ Աստված օգնական, և հեռացավ ընտրատեղամասից:

No comments:

Post a Comment