Wednesday, February 20, 2013

Աղքատը ավելի հարուստ ա, քան էսօրվա պոռնիկ հարուստները. Բուռնաշ

Աղքատը ավելի հարուստ ա, քան էսօրվա պոռնիկ հարուստները. Բուռնաշ՛՛Հրապարակ՛՛-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյումրիում այդքան քիչ ձայն ստացավ:
- Հիմա լսի ուշադիր, ինչ եմ ասում: Մենք հաղթել ենք: Ազգով ենք հաղթել: Գիտեք, ամբողջ էությունը մեր հաղթանակի կայանում է մեր ազգի անվտանգության եւ էն երաշխիքի մեջ, որ մենք ցնցումներ չապրենք: Ամենակարեւորը, որ ժողովուրդը փորձեց իմաստավորի իրա էությունը, եւ էսօրվա մեր ընտրված նախագան պետք է հասկանա ու պիտի գիտակցի ու պետք է համարժեքավորի իրա հայությանը: Իրա չուզողների կամքը խնդրի, որ համոզմունք առաջանա, իրա չուզողներին բավարարի:


- Բայց չուզողները ո՞րն է: Կան քաղաքներ, որտեղ նա, իրոք, քիչ ձայն է ստացել, եւ սա անսպասելի էր:  Ինչո՞վ եք բացատրում:
- Իհարկե անսպասելի էր, բայց, Աղաբաբյան Աշոտ լինելով, ես իմ կարծիքն ունեմ, որ իմ նախագահը պիտի կարողանա իրա չուզողների կողքը լինի, մենակ մի պատճառով, որովհետեւ, ոչ թե իրան չեն ուզել, այլ նորություն են ուզել, ու ես կուզեի, որ երկրի նախագահը էդ նորությունով կշտացնի իր ժողովրդին:

- Բայց ինչո՞ւ 5 տարում այդ նորությունը չեղավ կամ եղավ ինչ-որ չափով, բայց ոչ այնքան, որ ժողովուրդն իրեն վստահի:
- Աղջիկ ջան, էսօր մեր փոքր ու քիչ Հայաստանում էնքան կարեւոր է մեր երկրի անվտանգությունը պաշտպանել: Իմ երկրի նախագան, իմ Սերժ Ազատիչը (կրկնում է այս արտահայտությունը երկու անգամ) ընդամենը փորձել է իր երկիրը, պուճուր Հայաստանն անվտանգ պահի: Ես հակված եմ մի պատճառով՝ իմ գերագույն հրամանատարի կողքը լինելով, ես ուզում եմ, որ իմ հայրենիքը համարժեքության, անվտանգության դաշտում ապրի: Եթե ինչ-որ մեկը կանգնելու է ու ասելու է՝ ես գիտե՞ք ինչ եմ անելու, ինքը ոչինչ չի անելու: Էդ Րաֆֆին... ինքը ինչյան ա՞:

- Րաֆֆի Հովհաննիսյան: 
- Ես հարգում եմ, բայց իմ երկիրը ստամոքսով ապրող երկիր չի: Իմ երկիրս, իմ հայոց աշխարհս անվտանգության կարիք ունի:

- Բայց մեր հայոց աշխարհում 40 տոկոս աղքատություն է: Իհարկե, ստամոքսով ապրող չի, բայց մարդիկ վատ են ապրում:
- Ես հասկանում եմ էդ ամեն ինչը, արժեքավորում եմ, հա, ոչինչ, բայց մենք աղքատ ենք, բայց ոչինչ: Լուչշե աղքատ լինենք, քան անընդհատ անվտանգության մեջ ըլնենք: Մի բան ասեմ քեզ: Աղքատի մեջ գիտե՞ս ինչ ճշմարտություն կա: Աղքատը ավելի հարուստ ա, քան էսօրվա պոռնիկ հարուստները (դա կրկնում է  երկու անգամ):

- Ես Ձեզ հետ համամիտ եմ:
- Հասկացա՞ր ինձ, աղջիկ ջան: Անունդ ի՞նչ է:

- Սյուզան:
- Հասկացար ինձ, Սյուզան ջան, աղքատը ավելի հարուստ ա, քան էդ հարուստ պոռնիկները:

- Ո՞ւմ նկատի ունեք, որ ասում եք հարուստ պոռնիկներ:
- Դու գտի, դու որոշի:

- Այսինքն` Դուք մտածում եք, որ մեր երկիրը լուրջ վտանգների առաջ է, եւ մենք պետք է դրա համար Սերժ Սարգսյանի՞ն ընտրեինք:
- Այսինքն` ես մտածում եմ, որ դու սխալ ես մտածում:

- Լավ, շնորհակալ եմ:
- Լսի, աղջիկ, մի բան մտածի: Իմ հայրենիքը ավելի թանկ է, իմ հայրենիքը ավելի արժանագույն է, իմ հայրենիքն էնքան թանկ է ինձ համար, որ երբեք որեւէ մեկի մտքով չանցնի հանկարծ, որ իմ հայրենիքս էժան ա: Поняла ты, женщина?

No comments:

Post a Comment