Thursday, February 28, 2013

Նախկին դիվանագետը հայտարարել է Ուգո Չավեսի մահվան մասին


Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին. հաղորդում է РБК-ն:
Կոլումբիական NTN24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Չավեսին Հավանայից տեղափոխել են Կարակաս 4 օր առաջ, քանի որ Կուբայի իշխանությունները չէին ցանկանում անջատել նախագահի արհեստական շնչառության սարքը: Հայրենիքում բժիշկները, ամենայն հավանականությամբ, անջատել են սարքը: Նման որոշում կայացվել էր, քանի որ դեռ Կուբայում բժիշկները Չավեսի մոտ ախտորոշել էին գլխուղեղի մահ:

CNN-ին տված հարցազրույցում Կոչեսը հաստատել է, որ Չավեսը մահացել է և անջատվել արհեստական շնչառության սարքից: Նախկին դիվանագետը հղում է կատարել երկրի կառավարությունում տեղեկացված աբյուրներին: Պանամայի ներկայացուցիչը նաև հավելել է, որ այդ լուրերը տարածվել են Վենեսուելայի կառավարությունում արդեն մի քանի օր: CNN հեռուստաալիքը կապվել է Վենեսուլեայի արտաքին գործերի նախարարության հետ, որպեսզի հաստատի կամ հերքի այս տեղեկությունը:
Գերատեսչությունում հայտարարեցին, որ նախկին դիվանագետի վարկածը չի համապատասխանում իրականությանը և հակասում է փաստերին: ԱԳՆ-ում ընդգծել են, որ Չավեսն առաջվա նման դեռ բուժվում է: Այլ մեկնաբանություններ ԱԳՆ-ում չարեցին: Մինչդեռ Կոչեսը, ով վստահ է իր խոսքերում, կոչ է արել Կարակասին հերքել հայտարարությունը ամենապարզ ձևով` ցույց տալ Չավեսին մարդկանց: Նախկին դիվանագետը կարծում է, որ Վենեսուելայի նախագահի մահվան մասին կհայտարարվի արդեն այսօր կամ վաղը:

Աղբյուրը՝ lragir.a.

No comments:

Post a Comment