Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ գնում է Սերժ Սարգսյանի մոտ հանդիպման։ Հրապարակում հավաքված բազմությունը դեպի Բաղրամյան 26 սկսեց շարժվել նրա հետ։ Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի և իր համակիրների երթը դեպի նախագահական։ Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերիի Օսիպյանը նշեց, որ ինքնաբուխ ցույցերն ու երթերը չպետք է գերազանցեն 100 հոգին։ Դրան ի պատասխան Րաֆֆին ժողովրդին կոչ արեց քայլել 50/50 խբերով ու գնալ առաջ։ Վալերի Օսիպյանի ակնարկը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է հասկացել իր ասածը՝ մնաց անպատասխան։ Այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են դեպի նախագահի նստավայր։
Աղբյուրը՝ emedia.am
No comments:
Post a Comment