Ինչպես հավանաբար տեղյակ եք, երեկ Հայաստան է ժամանել հայազգի վաստակավոր կինոռեժիսոր, Մոսֆիլմի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը։ Նրա այցի նպատակներից մեկը իր վերջին ֆիլմի՝ «Սպիտակ Վագրը» ֆիլմի ներկայացումն է հայ հանդիսատեսին։ Ռեժիսորի խոսքերով, իր համար շատ կարևոր իրադարձություն է այս ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
Անձամբ ես ֆիլմը դիտել եմ ու ասեմ, որ ի տարբերություն բազմաթիվ այլ ռուսական ֆիլմերի, որոնք նկարվել են վերջին տարիների ընթացքում, այս մեկը շատ խորը փիլիսոփայական իմաստ ունի ու թեև հատուկ էֆֆեկտների ու ներգրավված տեխնիկայի տեսակետից բնավ էլ չի զիջում պատերազմական այլ ֆիլմերի, այնուամենայնիվ այստեղ շեշտը հիմնականում դրված է իմաստի վրա։ Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել այն։ Ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 19։00-ին՝ Մոսկվա կինոթատրոնում։
No comments:
Post a Comment