Tuesday, January 8, 2013

Պաշտոնյաների շքեղ մեքենաները


Պաշտոնյաների շքեղ մեքենաները
Շքեղ մեքենաների ավտոշարասյան պակաս ինչ-ինչ, բայց Հայաստանում, հաստատ չի զգացվի: Թեև շատերն ասում են, որ Հայաստանում մեծ քանակությամբ «փող չի ֆռռում», բայց վերջին սերնդի ամենաթանկանոց մեքենաները լավ էլ ֆռռում են:
Այն, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը ունևոր են և «ձեռքերը քարի տակ չէ»`դա ոչ ոքի համար նորություն չէ: Նրանցից շատերը քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև շրջաններում ունեն շքեղ առանձնատներ, իսկ մեքենաների մասին երևի թե խոսելն արդեն իսկ ավելորդ է`մեկի փոխարեն մի քանիսը: Իսկ թե ինչ միջոցներով են նրանք ձեռք բերել այդ մեքենաները հայտնի չէ, բայց մի բան հաստատ է, ոչ պատգամավորական «չոր» աշխատավարձով, քանի որ նրանցից շատերը ունեն իրենց սեփական բիզնեսը և մեքենան ինչ է, այն էլ վերջին մոդելի «ֆիրմա մաշնան», որ մեր պետական պաշտոնյաները չկարողանան ձեռք բերել: Ուղղակի հարց է առաջանում, այդ դեպքում ինչու նրանք իրենց հայտարարագրերում չեն նշում իրենց մեքենենաների մասին: Ամաչում են, թե վախենում: Հարց, որի պատասխանը մենք ցավոք ի զորու չենք տալ:
Ստորև ներկայացնում ենք մեր պետական պաշտոնյաներից մի քանիսի ավտոմեքենաները:

BMW X5 մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին

«Toyota Prado» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին

«Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին
Սամվել Ալեքսանյանը սկսել է փոքր մեքենա վարել
«Ամարտ» ֆիրմայի փոքրիկ ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին

«S դասի» մեքենան պատկանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին
«Մերսեդես » մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին

Պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին

«Audi Q7» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին

«Մերսեդես» մակնիշի 21SO840 պետհամարանիշներով ավտոմեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին

«Rolls royce» մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին

«Porsche Cayenne» մակնիշի 052 օօ 11 պետհամարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին

Toyota Prius մակնիշի 074 oo 11 պետհամարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին

Kia Sportage մակնիշի 004 օօ 11 պետհամարանիշով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանին

Աղբյուրը՝ Slaq.am

No comments:

Post a Comment