Friday, December 28, 2012

Ամփոփում 2012-Կանացի «բոցերի» թոփ-տասնյակը

Hayeli.am-ը կազմել է մեր կին գործիչների զավեշտալի, անհեթեթե, սկանդալային և ամենատպավորված «բոցերի» տասնյակը, որը նրանք արել են 2012 թվականի ընթացքում։ Մեջբերում եմ թոփ 10-նյակը.

1.Առաջին պատվավոր տեղում ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն է, ով խորհարդարանական քարոզարշավում հայտարարեց, թե ի դեմս Արթուր Բաղդասրյանի ՕԵԿ-ում կանայք շատ են։





2.ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյան, ով ՀՀԿ 14-րդ համագումարում հայտարարեց՝ “ՀՀԿ անդամ 80 հազար կանանց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Դա ինքնաբերաբար կայացված որոշում չէ, որը բխում է միայն կուսակցականությունից: Դա խորապես կայացված որոշում է»:

3.Երգչուհի  պատգամավոր Շուշան Պետրոսյանն է, ով իր հորաքրոջ՝ Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին անվանեց թուրքմենբաշու ընտանիք:





4.Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյան, ով հարազատ եղբոր աղջկա՝ Շուշան Պետրոսյանի մասին ասաց. <Շուշան Պետրոսյանն ինձ հարազատ չի>:





5. <Ժանանգության> թուր Կեծակին՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյան, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային խուլիգան անվանեց: Հիշեցնենք՝  Սուրեն Խաչատրյանը  հեռախոսով հայհոյանքներ էր հասցրել տիկին Փոստանջյանին, իսկ հետո էլ արդարացել. <Զանգեց ղժղժաց, ես էլ ասացի՝  դե գնա…..> 
6.Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյան, ում բաժին հասավ տարվա սիրային արկած, բլեֆ և առեղծված հորիզոնականը: Հիշեցնենք, որ անհայտ երկրպագուն սիրո ասպետական խոստովանություն էր արել օրիորդ Նաիրա Կարապետյանին: Նա գիշերով ծառերի բների, ցանկապատերի և անգամ ցայտաղբյուրների վրա  փակցրել էր պաստառներ՝ հետեւյալ գրություններով` «Նառա, ես քեզ սիրում եմ», «Միշտ ժպտա»:Այս պաստառների լուսանկարները պատգամավորը հրապարակել էր «Ֆեյսբուքի» իր էջում:
7.ՀՀԿ-ական պատգամավոր, օրիորդ Արփինե Հովհաննիսյան. հանուն նրա Հովիկ Աբրահամյանը ասպետական մենամարտ էր սկսել ԱԺ դահլիճում:






8.Երգչուհի Սիրուշո. Գոմեշի հետքերով՝ <Պռոգոմեշ>: Սիրոշոն գնաց գոմեշի հետքերով, ու հաջողեց Կոմիտասին այլասերելու նոր ռեկորդ սահմանել:










9.ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, ով ՀՀԿ-ական պատգամավորներին ասել էր.<Այնքան տկար են, որ անգամ չեն կարողանում իրենց մտքերն ասել ու իրենց համար հատուկ մտքեր գրողներ են պահում, ուստի, ես արժանավայել չեմ համարում նրանց պատասխանելը>: Ի պատասխան ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը Զոհրաբյանին անվանեց կամելիազարդ տիկին:



10.Գործարար Սիլվա Համբարձումյան, ով միանգամից հանահայտ դարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի ծեծից հետո: Ճիշտ է միջադեպը տեղի էր ունեցել դեռևս 2011 թվականին, բայց դեպքի մասին մամուլում 2012-ին բավական շատ գրվեց, այդ պատճառով էլ եզրափակիչ տեղը   Hayeli.am-խմբագրակազմը որոշեց նրան հատկացնել : Ասում են Արմենիա Մարիոթում տեղի ունեցած միջադեպից հետո Սյունաց մարզպետի կաբինետի դիմաց կանանց մեծ  հերթ  է գոյացել: Նրանց բոլորին այստեղ է բերել հանրահայտ դառնալու չիրականացված երազանքը:

Wednesday, December 26, 2012

Ովքե՞ր են ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորները

Ովքե՞ր են ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորները
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է: Parliamentmonitoring.amկայքի փոխանցմամբ, նա դեմ է քվեարկել 25 անգամ: Ցանկում երկրորդը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է: Նա դեմ է քվեարկել 23 անգամ: Երրորդ հորիզոնականում գտնվող ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւս 23 անգամ է «դեմ» քվեարկել:
4-րդ եւ 5-րդ հորիզոնակնները զբաղեցնում են էլի ՀԱԿ անդամներ`  Գագիկ Ջանգիրյանը եւ Արամ Մանուկյանը` համապատասխանաբար «դեմ» քվեարկելով 21 եւ 14 անգամ:

Tuesday, December 25, 2012

Տարվա ամենաքննարկվող անձանց թոփ տասնյակը


«Ազգ» օրաթերթը տարեվերջին ներկայացնում է այն մարդկանց տասնյակը, որոնց անձն ու գործողություններն առավել հաճախ են քննարկվել լրատվամիջոցներում։  Ցանկում ներառված չեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որոնց այցերը, ելույթներն ու հարցազրույցները հրապարակվում ու քննարկվում են ի պաշտոնե։ Ներկայացնում ենք ցանկի սեղմ տարբերակը.

«Տասներորդ տեղում Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան՝ նախարարն ընդդեմ ռեկտորի զույգն է։ Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր։

9-րդ տեղում կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է՝ տարվա ամենամեծ կորուստներից մեկը։

8-րդ տեղում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է՝ իր հաղթանակներով։

7-րդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ Մաշտոցի պուրակի «բուտիկների» հայտնի պատմությամբ։

Սանտա Կլաուսների համաշխարհային շքերթը (Photo)


-

Saturday, December 22, 2012

Դուք ուղղակի դիլետանտ եք, շատ ու շատ հեռու կանգնած հայկական սպորտից. Արսեն Ջուլֆալակյանի պատասխանը լրագրողին


Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանըֆեյսբուքայն էջում արձագանքել է lurer.com-ի հրապարակմանը, որի հեղինակը գրում է, թե Լոնդոնի Օլիմպիական խաղերում վիճակահանության ցանկալի արդյունքի համար հայկական կողմը գումար է տվել:
«Անդրադառնամ նյութին, ավելի ճիշտ «լրագրողին», որի «շնորհիվ» իմ մոտ ծագեց այդ միտքը՝ կապված «դավաճան լրագրող» մրցանակաբաշխության անհրաժեշտության հետ…
Հարգելի Լուսինե, մտածում եմ ու չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ Ձեր տրամաբանությունը: Թե ինչու է Ձեր մտքով անցել, որ ես ի զորու չեմ ինքնուրույն վաստակել Օլիմպիական մեդալ` լինելով Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի գավաթակիր, մարզիկ, ով 2002 թվականից ամեն տարի Հայաստանի Հանրապետության համար Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններից մեդալներ է նվաճել: Կամ թե ինչու եւ ինչպես կարող է նախարար Ռոստոմյանը ինչ որ խարդախ քայլի դիմել, այն էլ Օլիմպիական խաղերի ժամանակ:

Friday, December 21, 2012

Պետրոս Ղազարյանը հերքում է


Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն այսուհետեւ ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է «Կենտրոնի» գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Մեր թղթակցի հարցերին ի պատասխան՝ Պետրոս Ղազարյանն ասել է միայն, որ որեւէ խնդիր չի եղել, ինքը շարունակելու է իր հաղորդումները»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Աղբյուրը՝ News.am

Wednesday, December 19, 2012

Ավետ ԲԱրսեղյանը ոչ մի բանի համար չի զղջում ու թքած ունի սոցցանցերում հնչող կարծիքների վրա



Ավետ Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին, որտեղ անդրադարձել է օրերս բարձրացած սկանդալին, երբ 17-ամյա իրանահայ մասնակիցը վիրավորվել էր նրա պահվածքից։ Հիշեցնեմ, որ հոլովակի համացանցում հայտնվելուց հետո դժգոհության մեծ ալիք էր բարձրացել ժյուրիի ու հատկապես Ավետ Բարսեղյանի դեմ։ Մեջբերում եմ հարցազրույցի տեքստը.
-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք` ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում: 

Հովիիկ աբրահամյանը կոպիտ կերպով «տեղն է» դրել ֆինանսների փոխնախարարին


Քո կարծիքը մեր համար պարտադիր չի. Հովիկ Աբրահամյանը սաստեց ֆինանսների փոխնախարարինԱյսօրվա ԱԺ-ի լսումները աչքի ընկան նրանով, որ Հովիկ Աբրահամյանը բավականին կոպիտ կերպով «տտեղը դրեց» ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, ով զեկուցում էր «Շահութահարկի մասին» օրենքի վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է արտոնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն՝ երեք տարի հնարավորություն տալով նոր աշխատողների աշխատավարձերը նվազեցնել շահութահարկի գումարից: Սակայն դրա համար ընկերությունը պետք է գրավոր դիմի կառավարությանը, որն էլ այդ դիմումը քննարկելուց հետո պետք է որոշում կայացնի:

Monday, December 17, 2012

20 երեխաների սպանած Լանզը համացանցում հայտարարել էր ինքնասպան լինելու մտադրության մասին

20 երեխաների սպանած Լանզը համացանցում հայտարարել էր ինքնասպան լինելու մտադրության մասին
20-ամյա Ադամ Լանզը, ով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյուտոն քաղաքի Սենդի–Հուկ տարրական դպրոցում սպանել էր 26 մարդու, սպանդից 2 օր առաջ հայտարարել էր, որ մտադիր է ինքնասպան լինել:
Այս մասին գրում է Lifenews պորտալը՝ նշելով, որ Ադամ Լանզը 4chan.org կայքում նշել էր, որ իր ինքնասպանության մասին լուրերով են հայտնելու:
Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ աուտիզմով հիվանդ 20-ամյա Լանզի մայրը՝ 52-ամյա Նենսի Լանզան, պատրաստվում էր աշխարհի վերջին, այդ իսկ պատճառով ատրճանակներ և մեծ թվով փամփուշտներ էր գնել:

Կիրկորովն ու Թիմաթին կհանդիպեն դատարանում


Կիրկորովը մտադիր է դատի տալ Թիմաթիին։ «Էքսպրես գազետան» հայտնում է, որ երգիչն արդեն դիմել է իր փաստաբանին՝ գործընթացը սկսելու հնարավորությունը դիտարկելու խնդրանքով։
Ռուսական շոու-բիզնեսի երկու ներկայացուցիչների միջեւ վեճը տեղի է ունեցել հունիսին՝ Մուզ-ԹՎ –ի մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։ Այդ օրվանից հակասությունը զարգացել եւ ահա հասել է դիվանբաշուն։ Ամենայն հավանականությամբ Թիմաթիին մեղադրանք կներկայացվի «Հանրային ելույթում, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործության մեջ կամ ԶԼՄ-ներում անպարկեշտ ձեւով արտահայտված՝ այլ անձի պատվի ու արժանապատվության նվաստացում» հոդվածով։

Նյութը՝ style.news.am-ից

Friday, December 7, 2012

Էթիկայի հանձնաժողովից պահանջում են քննել Մելքումյանի գործը


«Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով` պահանջելով քննության առնել  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը: Այդ մասին նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Wednesday, December 5, 2012

Մերկապարուհին իսկական շոու է արել մետրոյում (18+,Video)

Մեքսիկուհի Լունա Բելլան ցնցել է հասարակական տրանսպորտի ուղևորներին Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում: Մերկապարուհին կրքոտ շոու է արել հենց մետրոյի վագոնում: Սպորտային հագուստով հմայիչ աղջիկն ապշեցրել է ուղևորներին, երբ իր տեղում նստած սկսել է հանել տաբատը: Դրանից հետո պարուհին շարունակել է իր գայթակղիչ ներկայացումը` վագոնում եղած, բռնվելու համար նախատեսված ձողն օգտագործելով իբրև մասնագիտական «գործիք: Գեղեցկուհին առանց ամաչելու սկսել է մերկանալ` հանդիսատեսի զարմացած և հիացած հայացքների ներքո:

Saturday, December 1, 2012

Թուրք խմբագրի սենսացիոն պատասխանը Էրդողանին

 Թուրքական ազդեցիկ Taraf պարբերականի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանն իր «Նախնի» հրապարակով խիստ պատասխան է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով քննադատել էր թուրքական պատմական «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալը՝ շեշտելով, թե թուրքերը սերիալում ներկայացված սուլթան Սուելյմանի պես նախնի չեն ունեցել։

Թուրքական մամուլում եւ հասարակության մեջ մեծ արձագանք գտած հրապարակման մեջ Taraf-ի խմբագիրը բավականին համարձակ մտքեր է արտահայտել՝ դուրս գալով թուրքական պետական մտածելակերպի դեմ։

«Մեր «նախնի» ասված բոլոր խալիֆների ու փադիշահների պապերը քրիստոնյա են եղել։ Նրանց մի մասը նույնիսկ քրիստոնյա հոգեւորականներ են եղել։ Վստահ եմ, որ մեր մեջից ոչ մեկ, նույնիսկ վարչապետ Էրդողանը չի կարող ասել, թե ինչ էր սուլթան Սուլեյմանի պապի անունը։