Հայաստանի 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է: Parliamentmonitoring.amկայքի փոխանցմամբ, նա դեմ է քվեարկել 25 անգամ: Ցանկում երկրորդը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է: Նա դեմ է քվեարկել 23 անգամ: Երրորդ հորիզոնականում գտնվող ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւս 23 անգամ է «դեմ» քվեարկել:
4-րդ եւ 5-րդ հորիզոնակնները զբաղեցնում են էլի ՀԱԿ անդամներ` Գագիկ Ջանգիրյանը եւ Արամ Մանուկյանը` համապատասխանաբար «դեմ» քվեարկելով 21 եւ 14 անգամ:
6-րդ, 7-րդ եւ 8-րդ հորիզոնականները զբաղեցնող պատգամավորները «դեմ» են քվեարկել 13 անգամ: Նրանք են «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը եւ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը: 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով դեմ է քվեարկել 12 անգամ, իսկ 10-րդը` ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` «դեմ» է քվեարկել 11 անգամ: Այպիսով, «դեմ» քվեարկող պատգամավորների թոփ-տասնյակում ՀԱԿ-ը բացարձակ առաջատար է` զբաղեցնելով 6 հորիզոնականներ, «Ժառանգությունը» երկրորդ տեղում է` զբաղեցնելով 3 հորիզոնականներ եւ երրորդ տեղում ՀՅԴ ծմբակցությունն է` զբաղեցնելով մեկ հորիզոնական:
Աղբյուրը՝ news.am

No comments:
Post a Comment