20-ամյա Ադամ Լանզը, ով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյուտոն քաղաքի Սենդի–Հուկ տարրական դպրոցում սպանել էր 26 մարդու, սպանդից 2 օր առաջ հայտարարել էր, որ մտադիր է ինքնասպան լինել:
Այս մասին գրում է Lifenews պորտալը՝ նշելով, որ Ադամ Լանզը 4chan.org կայքում նշել էր, որ իր ինքնասպանության մասին լուրերով են հայտնելու:
Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ աուտիզմով հիվանդ 20-ամյա Լանզի մայրը՝ 52-ամյա Նենսի Լանզան, պատրաստվում էր աշխարհի վերջին, այդ իսկ պատճառով ատրճանակներ և մեծ թվով փամփուշտներ էր գնել:Կինը վստահ էր, որ իրեն հաջողվելու է կենդանի մնալ, եթե լավ պատրաստվի մոտեցող աշխարհի վերջին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզը վերցրել էր մոր ատրճանակը և ննջասենյակում սպանել նրան: Այնուհետև Լանզը ուղևորվել էր Սենդի–Հուկ տարրական դպրոց, որտեղ սպանել էր 20 երեխաների և 6 մեծահասակների, ինչից հետո ինքնասպան էր եղել:

Նյութը՝ haynews.am-ից
No comments:
Post a Comment