«Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով` պահանջելով քննության առնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը: Այդ մասին նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի անվան շուրջ վերջերս առաջացած աղմուկը չի կարող չանհանգստացնել մեր երկրում օրինականության և արդարության հաստատման համար պայքարող քաղաքացիներին: Միայն այն փաստը, որ ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈւՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր կատարել, արդեն իսկ մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում: Մ.Մելքումյանի պարագայում սա կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջինս այս ամենին զուգահեռ նաև առանց ամաչելու կեղծ փաստեր է ներկայացնում հանրությանն ինչպես իր ունեցվածքի, այնպես էլ գործունեության վերաբերյալ: Առանձին հարցեր են առաջացնում նաև սույն անձի գույքի ծագումնաբանության առնչությամբ:
Հաշվի առնելով այս գործի կարևորությունն ու մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը' «Ռազմավարական մշակումների կենտրոն» Հ/Կ-ը, խորհրդակցելով մի շարք փորձառու իրավաբանների և քաղաքացիական ակտիվիստների հետ, որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով' առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը», - նշված է Ռազմավարական մշակումների կենտրոնի հաղորդագրության մեջ:
Կազմակերպության ներկայացուցիչներն ուղարկել են նաև Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովին ուղղված նամակը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
No comments:
Post a Comment