«Ազգ» օրաթերթը տարեվերջին ներկայացնում է այն մարդկանց տասնյակը, որոնց անձն ու գործողություններն առավել հաճախ են քննարկվել լրատվամիջոցներում։ Ցանկում ներառված չեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, որոնց այցերը, ելույթներն ու հարցազրույցները հրապարակվում ու քննարկվում են ի պաշտոնե։ Ներկայացնում ենք ցանկի սեղմ տարբերակը.
«Տասներորդ տեղում Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան՝ նախարարն ընդդեմ ռեկտորի զույգն է։ Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր։
9-րդ տեղում կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է՝ տարվա ամենամեծ կորուստներից մեկը։
8-րդ տեղում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է՝ իր հաղթանակներով։
7-րդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ Մաշտոցի պուրակի «բուտիկների» հայտնի պատմությամբ։
6-րդ տեղում Հայաստանի շախմատի հավաքականն է՝ Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակով։«Տասներորդ տեղում Արմեն Աշոտյան-Սուրեն Զոլյան՝ նախարարն ընդդեմ ռեկտորի զույգն է։ Սա գարնանը քննարկված ամենաթեժ թեման էր։
9-րդ տեղում կյանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն է՝ տարվա ամենամեծ կորուստներից մեկը։
8-րդ տեղում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է՝ իր հաղթանակներով։
7-րդ տեղում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ Մաշտոցի պուրակի «բուտիկների» հայտնի պատմությամբ։
5-րդ տեղում «Արմավիա» ընկերության սեփականատեր, ամենաշատ քննադատված գործարար Միխայիլ Բաղդասարովն է՝ «Զվարթնոց»-«Արմավիա» հայտնի վեճով։
4-րդ տեղում ԱԺ արդեն նախկին պատգամավոր, տարվա ամենաբացասական անձնավորություն Ռուբեն Հայրապետյանն է՝ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպով։
3-րդ տեղում Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է՝ իր խփած գոլերով։
2-րդ տեղում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է՝ փողերի լվացման գործով։
Եվ, վերջապես, առաջին հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով տարվա ամենաքննարկվող անձնավորությունն էր»,- գրում է «Ազգը»։
Աղբյուրը՝ news.am
No comments:
Post a Comment