
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծնողների հետ
1.Առաջին պատվավոր տեղում ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն է, ով խորհարդարանական քարոզարշավում հայտարարեց, թե ի դեմս Արթուր Բաղդասրյանի ՕԵԿ-ում կանայք շատ են։
2.ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, ով ՀՀԿ 14-րդ համագումարում հայտարարեց՝ “ՀՀԿ անդամ 80 հազար կանանց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Դա ինքնաբերաբար կայացված որոշում չէ, որը բխում է միայն կուսակցականությունից: Դա խորապես կայացված որոշում է»:
3.Երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանն է, ով իր հորաքրոջ՝ Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին անվանեց թուրքմենբաշու ընտանիք:
4.Գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյան, ով հարազատ եղբոր աղջկա՝ Շուշան Պետրոսյանի մասին ասաց. <Շուշան Պետրոսյանն ինձ հարազատ չի>:
5. <Ժանանգության> թուր Կեծակին՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյան, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային խուլիգան անվանեց: Հիշեցնենք՝ Սուրեն Խաչատրյանը հեռախոսով հայհոյանքներ էր հասցրել տիկին Փոստանջյանին, իսկ հետո էլ արդարացել. <Զանգեց ղժղժաց, ես էլ ասացի՝ դե գնա…..>
6.Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյան, ում բաժին հասավ տարվա սիրային արկած, բլեֆ և առեղծված հորիզոնականը: Հիշեցնենք, որ անհայտ երկրպագուն սիրո ասպետական խոստովանություն էր արել օրիորդ Նաիրա Կարապետյանին: Նա գիշերով ծառերի բների, ցանկապատերի և անգամ ցայտաղբյուրների վրա փակցրել էր պաստառներ՝ հետեւյալ գրություններով` «Նառա, ես քեզ սիրում եմ», «Միշտ ժպտա»:Այս պաստառների լուսանկարները պատգամավորը հրապարակել էր «Ֆեյսբուքի» իր էջում:
7.ՀՀԿ-ական պատգամավոր, օրիորդ Արփինե Հովհաննիսյան. հանուն նրա Հովիկ Աբրահամյանը ասպետական մենամարտ էր սկսել ԱԺ դահլիճում:
8.Երգչուհի Սիրուշո. Գոմեշի հետքերով՝ <Պռոգոմեշ>: Սիրոշոն գնաց գոմեշի հետքերով, ու հաջողեց Կոմիտասին այլասերելու նոր ռեկորդ սահմանել:
9.ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, ով ՀՀԿ-ական պատգամավորներին ասել էր.<Այնքան տկար են, որ անգամ չեն կարողանում իրենց մտքերն ասել ու իրենց համար հատուկ մտքեր գրողներ են պահում, ուստի, ես արժանավայել չեմ համարում նրանց պատասխանելը>: Ի պատասխան ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը Զոհրաբյանին անվանեց կամելիազարդ տիկին:
10.Գործարար Սիլվա Համբարձումյան, ով միանգամից հանահայտ դարձավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի ծեծից հետո: Ճիշտ է միջադեպը տեղի էր ունեցել դեռևս 2011 թվականին, բայց դեպքի մասին մամուլում 2012-ին բավական շատ գրվեց, այդ պատճառով էլ եզրափակիչ տեղը Hayeli.am-խմբագրակազմը որոշեց նրան հատկացնել : Ասում են Արմենիա Մարիոթում տեղի ունեցած միջադեպից հետո Սյունաց մարզպետի կաբինետի դիմաց կանանց մեծ հերթ է գոյացել: Նրանց բոլորին այստեղ է բերել հանրահայտ դառնալու չիրականացված երազանքը:




Ավետ Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին, որտեղ անդրադարձել է օրերս բարձրացած սկանդալին, երբ 17-ամյա իրանահայ մասնակիցը վիրավորվել էր նրա պահվածքից։ Հիշեցնեմ, որ հոլովակի համացանցում հայտնվելուց հետո դժգոհության մեծ ալիք էր բարձրացել ժյուրիի ու հատկապես Ավետ Բարսեղյանի դեմ։ Մեջբերում եմ հարցազրույցի տեքստը.
Այսօրվա ԱԺ-ի լսումները աչքի ընկան նրանով, որ Հովիկ Աբրահամյանը բավականին կոպիտ կերպով «տտեղը դրեց» ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, ով զեկուցում էր «Շահութահարկի մասին» օրենքի վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է արտոնություն տրամադրել այն ընկերություններին, որոնք նոր աշխատատեղեր կստեղծեն՝ երեք տարի հնարավորություն տալով նոր աշխատողների աշխատավարձերը նվազեցնել շահութահարկի գումարից: Սակայն դրա համար ընկերությունը պետք է գրավոր դիմի կառավարությանը, որն էլ այդ դիմումը քննարկելուց հետո պետք է որոշում կայացնի:
Մեքսիկուհի Լունա Բելլան ցնցել է հասարակական տրանսպորտի ուղևորներին Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում: Մերկապարուհին կրքոտ շոու է արել հենց մետրոյի վագոնում: Սպորտային հագուստով հմայիչ աղջիկն ապշեցրել է ուղևորներին, երբ իր տեղում նստած սկսել է հանել տաբատը: Դրանից հետո պարուհին շարունակել է իր գայթակղիչ ներկայացումը` վագոնում եղած, բռնվելու համար նախատեսված ձողն օգտագործելով իբրև մասնագիտական «գործիք: Գեղեցկուհին առանց ամաչելու սկսել է մերկանալ` հանդիսատեսի զարմացած և հիացած հայացքների ներքո:
Թուրքական ազդեցիկ Taraf պարբերականի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանն իր «Նախնի» հրապարակով խիստ պատասխան է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով քննադատել էր թուրքական պատմական «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալը՝ շեշտելով, թե թուրքերը սերիալում ներկայացված սուլթան Սուելյմանի պես նախնի չեն ունեցել։