Thursday, May 31, 2012

Գիշերային հրավառությունները խստիվ արգելվում են

Asekose.am-ը գրում է.
Հրավառությունները վերջին տարիներին մեր կենցաղի մասն են դարձել: Գեղեցիկ ավանդույթ է, անշուշտ, սակայն ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, տվյալ դեպքում` օրենքի սահմաններում: Ցավոք, հրավառություններ պատվիրողներն ու կազմակերպողները երբեմն չեն կատարում օրենքի պահանջը:

Նախագահը Վարդանիկի երեսը չի ուզում տեսնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.
ՀՀԿ խորհրդի նիստից երեկ բացակայում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի ղեկավարն է, ընտրություններում՝ ՀՀԿ շտաբի պատասխանատուն:
ՀՀԿ անդամներից մեկը մասնավոր զրույցում կարծիք է հայտնել, որ Ղուկասյանը Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունից հետո այլեւս «երես չունի» կուսակցության շենք մտնելու համար: Բանն այն է, որ նա մինչ այդ խոստացել էր հսկայական ձայն ապահովել,

Wednesday, May 30, 2012

Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Mediamax.am-ն այսօր քսան րոպեի տարբերությամբ հրապարակեց երկու իրարամերժ տեղեկություն. սկզբում ասվեց, որ Մարգար Օհանյանի գործը կարճվում է, քանի որ վերջինս վճարել է իր պատճառած վնասի դիմաց (մոտավորապես 420 հազար ԱՄՆ դոլար կազմող), այնուհետև նույն կայքը տարածեց տեղեկատվություն, որ Մարգար Օհանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա հանցակիցները՝ 5.5-ական տարվա։
Հատկանշական է, որ ի տարբերություն հանցակիցների, Օհանյանի պատիժը չի լինելու պայմանական։

Դրամը կաշարունակի՞ արժեզրկվել

Haynews.am-ը հրապարակել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասրեյանի հարցազույցը դրամի արժեզրկման վերաբերյալ.
«Դրամի արժեզրկման հիմքում գերազանցապես ընկած է արտաքին ազդեցությունը, որի տենդենցը նկատվում էր դեռ ապրիլ ամսին»,- ասաց այլընտրանք վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես չէի բացառի, որ հունիսի վերջին և հուլիս ամսվա սկզբին կարող են նկատվել արժեզրկմանը հակակշռող զարգացումներ, որը կարող է մեղմացնել այդ տենդենցը և որոշակի արժևորում լինել` պայմանավորված նոր կառավարության ձևավորմամբ»,- նշեց Մանասերյանը:

Tuesday, May 29, 2012

Կրակել են Կոմայգու տրանսֆեստիտների վրա

News.am-ը հաղորդում է, որ մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Կոմայգու տրանսֆեստիտ մարմնավաճառների վրա։ Մասնավորապես ասվում է հետևյալը.
Սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումները նոր երանգներ են ստանում: Այսօր` մայիսի 29-ի գիշերը, միջադեպ է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգու մոտ, որը մարմնավաճառ նույնասեռականների հավաքատեղին է համարվում:
NEWS.am-ի տեղեկություններով, այսօր կեսգիշերին մի ամենագնաց է կանգնել Կոմայգու մոտ ու մեքենայի միջից կրակել են ճանապարհին կանգնած «թիթեռնիկների» վրա` խուճապի մատնելով նրանց:
Պարզվել է, որ այն օդամղիչ ատրճանակ է եղել եւ ընդամենը մի քանիսը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել: Այս տեղեկության վերաբերյալ մեր թղթակիցը մանրամասներ է փորձել ճշտել ոստիկանությունից:
Թղթակցի հետ զրույցում, ոստիկանությունում չեն հերքել որ նման միջադեպ է տեղի ունեցել: Հայտնել են, որ ոստիկանները կատարվածից կարճ ժամանակ անց պարզել են մեքենայի մակնիշն ու կրակողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել, կատարվում է հետաքննություն:
Մեր տեղեկություններով, կրակողները 20-22 տարեկան երիտասարդներ են եղել:

Saturday, May 26, 2012

Տխրահռչակ տեսանյութի մեջ ծեծված աղջկան սպառնում են


«Հայկական ժամանակը» գրում է.
«Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:

Մեր տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:

Friday, May 25, 2012

Վիոլետական դեմոտիվատոր


ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարություն է արել


«Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:

Thursday, May 24, 2012

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը


Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր, եղբայրներ,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Wednesday, May 23, 2012

Հմայակ Հովհաննիսյանը ապտակ ստացավ, իսկ Դալլաքյանը՝ պաշտոն

«Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում այսօր լույս են տեսել մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք սակայն դեռ չեն հաստատվել կամ հերքվել։
Համաձայն «Հրապարակի», Հմայակ Հովհաննիսյանը վերջապես գրել է ինքնաբացարկի դիմում, սակայն դա արել է միայն այն բանից հետո, երբ համաձայն թերթի, «հայրական» ապտակ է ստացել Գագիկ Ծառուկյանի կողմից վերջինիս գրասենյակում, իսկ հետո տխուր դեմքով հեռացել է։ «Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները»», - գրում է թերթը։

Tuesday, May 22, 2012

ՀՀԿ-ի գրասենյակի շենքը վառվում է (Photo)

Haynews.am-ը հաղորդում է դեպքի վայրից, որ հենց հիմա հրշեջները փոձում են մարել բռնկված հրդեհը.

Monday, May 21, 2012

Նկարներ «Բազմազանության երթից»

civilnet.am-ը հրապարակել է առաջին ֆոտոները այսօր կայացած «բազմազանության երթից», որին զուգահեռ ընթանում էր դրան դեմ արտահայտվողների երթը.

ՀԱԿ-ից շարունակում են փախնել

Ինչպես հաղորդում է Haynews.am-ը ՀԱԿ կուսակցությունների դաշինքից կարող է դուրս գալ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հաղորդել է, որ տեղի է ունեցել կուսակցության նիստ, որի արդյունքում կայացվել է որոշում, որի վերաբերյալ հայտարարությունը շուտով կտարածվի կուսակցության կողմից։
Ըստ ամենայնի կարելի է փաստել, որ հերթական միկրո կուսակցությունը լքում է ՀԱԿ-ի նավը, իսկ պատճառը թերևս նրանում է, որ ՀԱԿ-ում մնալը գնալով դառնում է նիհիլիստների մենաշնորհը, իսկ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի պես փոքր կուսակցությունները ամենևին էլ նպատակ չունեին հավերժ սպասարկողի դերակատարություն ունենալ, երբ մտնում էին ՀԱԿ-ի մեջ, իսկ խորհրդարանական ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ ավելիին հավակնելն անիմաստ է, քանի դեռ ՀԱԿ-ում ես։

Saturday, May 19, 2012

Նոր պատերազմն ու Հայաստանի մոդելը

Lragir.am-ում հանդիպեցի մի հետաքրքիր վերլուծական հոդված կապված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հավանականության հետ, դրա նախապայմանների և հնարավոր հետևանքների մասին։ Ներկայացնեմ ձեզ գլխավոր միտքը։
Ներկայումս տարբեր փարձագետներ հրապարակավ ընդամենը երկու սցենար են քննարկում, ավելի ճիշտ, «երկու պատասխան», որոնք միայն մասնավոր նշանակություն ունեն՝ պատերազմում Ռուսաստանի մասնակցությանը հնարավոր աջակցություն եւ Արեւմտյան հանրության արձագանքը ճակատային գծում տեղի ունեցողին:

Friday, May 18, 2012

Կիրո Մանոյանը համաձայն չէ Արծվիկ Մինասյանի հետ

Tert.am-ում գրում են.


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կիսում իր կուսակից Արծվիկ Մինասյանի համոզմունքը, թե Երևանի Փարպեցի փողոցի վրա գտնվող և նույնասեռականների հավաքատեղի համարվող DIY ակումբում պայթյուն կազմակերպող հայ երիտասարդները «շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համար ճիշտ ձևով»։
Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում Կիրո Մանոյանը, պատասխանելով լրագրող Վահան Իշխանյանի հարցին, գրել է, որ համարում է, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի և կամ իշխանավոր-իրավապահ, ուրիշի վրա բռնանալու իրավունք չունի։
«Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս և անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ և դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել»,– գրել է Մանոյանը։

Փարիզյան ամենահայտնի գիշերային ակումբի պարուհիները դադարեցրել են գործադուլը

News.am-ը հաղորդում է.

Փարիզյան ամենահայտնի  Crazy Horse կաբարեի պարուհիները դադարեցրել են գործադուլը. հաստատության ղեկավարությունը համաձայնել է  նրանց աշխատավարձերը 15%-ով բարձրացնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, իր պատմության ընթացքում առաջին անգամ ամենաշատ այցելություն ունեցող կաբարեն ստիպված էր եղել մայիսի 15-ին եւ 16-ին հետաձգել ներկայացումները: Ժամանցային արդյունաբերության աշխատակիցների խոսքով` իրենց «աշխատավարձը չի համապատասխանում կատարած աշխատանքի ծավալին»:
«Ամեն երեկո մերկանալը դյուրին չէ ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից: Իսկ այս աշխատավարձի պարագայում դա ուղղակի գռեհկություն է: Այդ դեպքում որն է Crazy Horse-ի պարուհու եւ մերկապարուհիների տարբերությունը» - ասել է գործադուլավոր ակտիվիստներից Սյուզաննա Դյուրանը:

Thursday, May 17, 2012

Սյուզի Կենտիկյանը կրեցի իր առաջին պարտությունը

News.am-ի սպորտային բաժնում կարդում ենք.
Մայիսի 16-ին ՖրանկֆուրտումՍյուզի Կենտիկյանը  WBA, WIBF եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի մենամարտում գոտիները տանուլ տվեց ամերիկացի Մելիսա Մաքմորոուին : 24-ամյա Կենտիկյանը պարտվեց 95:95, 94:96, 94:96 հաշվով:

Մենամարտի ֆոտոշարքը՝ ստորև.

Wednesday, May 16, 2012

Միհրան Ծառուկյանը Արամեի էժանագին remake-ն է

Ի՞նչ իմաստ կա երկրպագել Ջասթին Բիբերին, խենթանալ նրա հանդեպ անպատասխան սիրուց ու նրա նկարներով զարդարել սենյակի պատերը, եթե մենք ունենք մեր «սրտակերներն» ու «մաչոները»: Մենք ունենք Արամե ու Միհրան Ծառուկյան (ավելի հայտնի սերիալային կերպարով`Գոռ):Նրանք են այսօր գրավել հայ աղջիկների սրտերը, նրանց են պատկանում մեր հայուհիների խելքն ու միտքը: Նրանք են գլխավորում ամենացանկալի փեսացուների ու ամենասեքսուալ հայ տղամարդկանց ցուցաները, նրանք են ամենաոճային աստղերն ու ամենադիտված «սերիալի տղան» ու «կլիպի տղան»: Արամեի անձնական կյանքում «դրական», բայց շատերի համար ողբերգալի իրադարձություններից հետո ամենացանկալիի իր տեղը Արամեն զիջեց Միհրանին...Անցան Արամեի աստեղային ժամերը, անցավ նրա դարը, հիմա հայուհիների սրտի միակ տիրակալը Միհրան է: Նրա համար է սերիալում ինքնասպան լինում էլենը, իսկ իրական կյանքում փողոցում նրա նկարներն են համբուրում ֆանատիզմի դեռահաս զոհերը....

Բայց իրականում.... Միհրանի մուտքը դեպի հայկական շոու-բիզնես սկսվեց «Հայսուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանով, դեռևս այդ ժամանակ լուրեր սկսեցին պտտվել, որ Միհրանը Գագիկ Ծառուկյանի որդին է, ազգականը: Շատերը նրա հաջողությունները կապում են ազգանվան հետ, բայց Միհրանը հերքում էր բոլոր այդ լուրերը`ասելով, որ ոչ բոլոր Ծառուկյաններն են բարեկամներ....Ինչևէ դա մոռացվեց, չնայած, որ մարդիկ այդպես էլ չհավատացին, որ Միհրան Ծառուկյանը ուրիշ Ծառուկյան է....

Իրականում Միհրանի հաջողությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ նա «Արամե» պրոեկտի վերաթողարկումն էր: Մի խումբ փիառշիկներ, պրոդյուսերներ և նյուզմեյքերներ, տեսնելով Արամեի կերպարի երբեմնի ունեցած հաջողությունները, նրա լռելուց հետո որոշեցին այդ կերպարին երկրորդ կյանք տալ` Միհրան Ծառուկյանի`Գոռի տեսքով... ...եվ ինչ կարիք կա կերպարի նմանակման համար հեռու գնալ և նմանակել արտասահմանյան աստղերին, եթե կարելի է օգտվել մեր շոու-բիզնեսի ներսում արդեն «թոշակի գնացած» աստղերի կերպարներից, և քանի որ բնությունն էլ նրանց կողմից էր գտնվել և Արամեն ու Միհրանը արտաքնապես էլ էին իրար շատ նման, վերաթողարկումը երկար աշխատանք չպահանջեց: Միհրանն էլ Արամեի նման բարձրահասակ էր, նրա համար ընտրեցին հագուստի նույն ոճը, մազերի նույն սանրվածքը, պարել սովորելու ուղարկեցին Ամարասի Վիկայի մոտ.....և ահա պատրաստ է հայ աղջիկների սրտի նոր տիրակալը: Ճիշտ է նա Արամեից տարբերվում է միայն նրանով, որ նկարահանվում է նաև սերիալում, բայց դե ինչ աներ Արամեն, երբ իր ժամանակ այս աստիճանի զարգացած չէր հայկական «սերիալաբուծությունը»
Համեմատություն անցկացնելու կարիք գրեթե չկա, նրանց նմանությունները գտնելու համար, հարկավոր է ընդամենը նայել գլամուռ ամսագրերում նրանց մի քանի լուսանկարներ և դիտել Արամեի «Իմն ես իմ սեր» տեսահոլովակը ու Միհրանի «Սիրո կինո» տեսահոլովակը...ասես Արամեի «կլիպի տղան» նկարահանված լինի Միհրանի կլիպում, կամ էլ հակառակը, չէ, որ դերասանական ունակություններով ավելի շատ փայլում է Միհրանը....
Ամբողջական նմանության համար մնում է միայն, որ Միհրանի պրոդյուսերությամբ զբաղվեն Արմեն Ամիրյանն ու Արտավազդ ամիրյանը, հատկապես այն բանից հետո, երբ նրանք Արրամեի հետ էլ «չունեն»....
Add caption












































































































Նոր նստարանները և որքա՞ն արժեքն (ֆոտոշարք)

Շատ հետաքրքիր ֆոտոշարք տեսա Mediamax-ում: Ահա թե ինչպես են պատրաստվում Երևանի նոր նստարանները: Ի միջիայլոց սրա մասին լեգենդները շատ էին. Մի մասն ասում էր դրսից են բերվում, մյուսն ասում էր նվիրատվություն է, մնացածն էլ թե ընտրակաշռք է: 
Նստարանները մաքուր հայակկան հաճարից են և քաղաքապետարանի պատվերով պատրաստում եւ հավաքում են «ՆԻԿՈԼ-ԴՈՒՄԱՆ» արտադրական կոոպերատիվում: Մեկ նստարան հավաքելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ: 
Արտադրամասի ձուլարանում պատրաստվում են նստարանների չուգունից մասեր, որոնք պատվում են սեւ գույնի ներկով, որից հետո սկսվում է նստարանի հավաքման գործընթացը:
Մեկ նստարանի արժեքը 165 հազար դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Մինչ օրս տեղադրվել է մոտ 400 նստարան: 
Նստարանները դիմացկուն են արեւի ճառագայթներին, անձրեւին, անգամ ձյանը: Դիմացկունությունը ապահովում է համապատասխան լաքը, որով էլ պատվում են նստարանները:

Tuesday, May 15, 2012

Սամվել Ալքեսյանյանը հետ է բերում ծախսած փողերը

«Երկիր» թերթը գրում է.
«Ընտություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել: Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տրված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում: Եվ այսպես, փողերը կայծակնային արագությամբ սկսել են հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքի գները անհամեմատ թանկացել են: Աճել են հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում:

Monday, May 14, 2012

Ամենաշատ ծախսված մեծամասնական թեկնածուները

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրապարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանաականերում ամենաշատ գումար ծախսած թեկնածուների եռյակը։ Հատկանշական է, որ  բոլոր երեքն էլ ՀՀԿ թեկնածուներ են, որոնք իրենց քարոզարշավի վրա ծախսել են մոտավորապես 10 միլլիոնական դրամ։ Եվ այսպես, ամենաշատ գումար ծախսած թեկանծուներն են.
1. Սամվել Ֆարմանյան (թիվ 2 ընտրատարածք) - 10 000 000 դրամ




Saturday, May 12, 2012

Ծառուկյանը պատժել է քիչ քվեներ ապահոված ԲՀԿ-ականներին

Համաձայն «Ժողովուրդ» թերթի, երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ կուսակցության ակտիվին, որպեսզի վերջնականապես որոշի, թե ովքեր են անցնելու խորհրդարան, իսկ ովքեր՝ ոչ։ Թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդը հասել է մինչև համամասնական ցուցակի 62-րդ հորիզոնականին և բորոր այն անցողիկ տեղերում հայտնված ԲՀԿ-ականներին, ովքեր պատասխանատու են եղել այս կամ այն ընտրատարածքում առնվազն 10000 ձայն ապահովելու համար և ձախողվել են, կարգադրել է ինքնաբացարկի դիմումներ գրել։

Friday, May 11, 2012

Ամալյանը մերժել է Պետրոսի հրավերքը

Slaq.am-ին տրված հարցազրույցում ՀՌԱՀ նախագահ Գրիգորյան Ամալյանը անդրադարձավ Պետրոս Ղազարյանի կողմից ֆեյսբուքով արված բանավաճի հրավերքին։ Մեջբերում եմ.
Նախ ես Ֆեյսբուքի օգտատեր չեմ և չեմ էլ պատրաստվում լինել, այդ մասին կարող էի նույնիսկ չիմանալ էլ, տեղեկացել եմ միայն լրատվամիջոցներից: Եվ ոչ մի հստակություն: Բանավեճի հրավիրում են նախ ոչ ֆեյսբուքով, ապա նշում են օրը և ժամը, և ամենակարևորը` փաստական հիմք են ունենում, նշում, թե վիճահարույց որ հարցերի շուրջ պետք է բանավիճենք: Ես չեմ կարող մարդկանց հետ զրուցել անորոշ խնդիրների շուրջ: Թող Պետրոս Ղազարյանը կոնկրետ նշի, թե 2008-ի որ խախտումների մասին է խոսքը, ապա արդեն ընդունված ձևով հրավիրի բանավեճի: Սիրով կընդունեմ այդ հրավերը, քանի որ բանավեճերից երբեք չեմ խուսափել և չեմ էլ խուսափում։
Հիշեցնեմ, որ Պետրոս Ղազարյանը ֆեյբուքյան իր էջում հրավիրել էր Ամալյանին Կենտրոն հեռուստատեսության եթերում բանավեճ վարելու՝ կապված Կենտրոնին տուգանելու մասին ՀՌԱՀ-ի որոշմանը։

Wednesday, May 9, 2012

Աբովյանի պուրակի մոտ Ադրբեջանի դրոշ են նկարել

Այսօր՝ մայիսի 8-ի գիշերը լույս 9-ի վաղ առավոտյան անհայտ չարագործ(ներ)ը Երևանի Աբովյանի պուրակի հարևանությամբ՝ դեպի Սարալանջ տանող ճանապարհին՝ ասֆալտի վրա պատկերել են Ադրբեջանի դրոշը, ինչը ֆիքսել է Գագիկ Շամշյանի տեսախցիկը։ Միջադեպը, թերևս կապված է Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ, որը այս տարի բավական շուքով է նշվում ինչպես Արցախում, այնպես էլ Մայր Հայաստանում: Միջադեպի մասին շատ արագ իրազեկվել են պատկան մարմինները, որոնց աշխատակիցները շատ արագ վերացրել են դրոշի հետքերը։
Ֆոտոները՝ Գագիկ Շամշյանի։

Tuesday, May 8, 2012

Ըստ Սուրիկ Խաչատրյանի, ժողովուրդն անասուն է

Արդեն վերջացած նախընտրական քարոզարշավի ամենակարկկառուն դեմքերից մեկն անկասկած Սյունիքի մարզպետ, տխրահռչակ Սուրի Խաչատրյանն էր, ով մինչ այդ էլ պարբերաբար աչքի էր ընկնում իր հաճախ ապօրինի գործողություններով։ Հետընտրական ժամանակահատվածում հասարակության ուշադրությունը կրկին բևեռվել է Խաչատրյանի գործունեության վրա, քանզի Սյունիքում ՀՀԿ-ն գրանցել է աննախադեպ բարձր տոկոսներ (նախնական տվյալներով՝ 80%) ու այն կարծիքը, որ Սուրիկ Խաչատրյանի «մատը խառն է» այդ աննախադեպ տոկոսի հարցում, կարելի է ասել, որ համատարած է։
Այս և այլ հարցերի մասին Սյունիքի մարզպետի հետ զրուցել է «Հրապարակ» թերթի թղթակիցը։ Մեջբերում եմ հարցազրույցը.