Friday, May 25, 2012

ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարություն է արել


«Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:

Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում:
Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի եւ նորից վստահելու համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորված դրական միջավայրն ամրապնդելու եւ զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է.
1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, մենք, ինչպես եւ նախկինում, հանդես ենք գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
2. Այդ համատեքստում, մենք պատրաստակամ ենք քննարկել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ մեր պետության զարգացման եւ յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն:
3. Որպես պատասխանատու քաղաքական ուժ, մեր ավելի քան 20-ամյա գործունեությունը ծառայեցրել ենք անկախ պետականության կայացմանն ու ամրապնդմանը, արել ենք հնարավորը մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: ՀՀԿ-ն այսուհետ եւս, ստանձնելով հիմնական պատասխանատվություն` հաստատակամ է իր ծրագրերն իրականացնելու գործում»:

No comments:

Post a Comment