Համաձայն «Ժողովուրդ» թերթի, երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ կուսակցության ակտիվին, որպեսզի վերջնականապես որոշի, թե ովքեր են անցնելու խորհրդարան, իսկ ովքեր՝ ոչ։ Թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդը հասել է մինչև համամասնական ցուցակի 62-րդ հորիզոնականին և բորոր այն անցողիկ տեղերում հայտնված ԲՀԿ-ականներին, ովքեր պատասխանատու են եղել այս կամ այն ընտրատարածքում առնվազն 10000 ձայն ապահովելու համար և ձախողվել են, կարգադրել է ինքնաբացարկի դիմումներ գրել։
Այսպես, «պատժվել են» Ռուբեն Գևորգյանը` Ծաղիկ Ռուբոն, մարտունեցի պատգամավոր Վահագն Մախսուդյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը։
Հավանաբար այլ պատճառներով՝ լավ կաամ վատ, պատգամավորական մանդատ չեն ստանալու նաև Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, Մխիթար Հարությունյանը, Արամ Սաֆարյանը և այլոք:
No comments:
Post a Comment