Friday, May 18, 2012

Փարիզյան ամենահայտնի գիշերային ակումբի պարուհիները դադարեցրել են գործադուլը

News.am-ը հաղորդում է.

Փարիզյան ամենահայտնի  Crazy Horse կաբարեի պարուհիները դադարեցրել են գործադուլը. հաստատության ղեկավարությունը համաձայնել է  նրանց աշխատավարձերը 15%-ով բարձրացնել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, իր պատմության ընթացքում առաջին անգամ ամենաշատ այցելություն ունեցող կաբարեն ստիպված էր եղել մայիսի 15-ին եւ 16-ին հետաձգել ներկայացումները: Ժամանցային արդյունաբերության աշխատակիցների խոսքով` իրենց «աշխատավարձը չի համապատասխանում կատարած աշխատանքի ծավալին»:
«Ամեն երեկո մերկանալը դյուրին չէ ինչպես բարոյական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից: Իսկ այս աշխատավարձի պարագայում դա ուղղակի գռեհկություն է: Այդ դեպքում որն է Crazy Horse-ի պարուհու եւ մերկապարուհիների տարբերությունը» - ասել է գործադուլավոր ակտիվիստներից Սյուզաննա Դյուրանը:
Ինչպես տեղեկացնում է  AFP-ն, աղջիկներին խոստացել են 300 եվրոյի բարձրացում: Մայիսի  17-ից պարուհիները կրկին բեմ են դուրս եկել:
1951թ. բացված  Crazy Horse շոուն Փարիզի նույնպիսի խորհրդանիշ է, ինչպիսին են Էյֆելյան աշտարակը եւ Ելիսեյան դաշտերը: 
Ներկա պահին  Le Crazy Horse Paris Group-ում աշխատում են  45 պարուհիներ 15 երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ադրբեջանից, Շվեյցարիայից եւ Ռումինիայից:
Շոուի համար մեկ հանդերձի պատրաստումը տեւում է մեկ շաբաթ: Մեկ տարում յուրաքանչյուր պարուհի  վեց զույգ կոշիկ է մաշում, աղջիկները նաեւ ծախսում են մարմնի 500 լիտր կոսմետիկ միջոցներ, 300 հատ հատուկ կարմիր շրթներկ, 720 զույգ դնովի թարթիչներ եւ 2,5 հազար զուգագուլպա:

No comments:

Post a Comment