Tuesday, May 15, 2012

Սամվել Ալքեսյանյանը հետ է բերում ծախսած փողերը

«Երկիր» թերթը գրում է.
«Ընտություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել: Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տրված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում: Եվ այսպես, փողերը կայծակնային արագությամբ սկսել են հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքի գները անհամեմատ թանկացել են: Աճել են հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում:
Բնակիչները, որոնք մայիսի 6-ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում, օրինակ, շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներից: 

Ի դեպ, որոշ գազալցակայաններում էլ սկսել են գազը քիչ լիցքավորել»:


Հիշեցնեմ, որ ընտրություններից երեք օր հետո արդեն հաղորդվել էր, որ շաքարավազի գինը բարձրացել է տասը դրամով։ Հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի տնտեսական մենաշնորհի ոլորտները և նրա «կնոջը» պատկանող բիզնեսների գումարային շրջանառությունը, ապա հեշտ է ենթադրել, որ նման տեմպերով Ալեքսանյանը կկոմպենսացնի նախընտրական քարոզարշավի բոլոր ծախսերը ընդամենը 1-2 ամսում։ 
Հետաքրքիր է, կառավարությունը կամ այլ կոմպետենտ մարմինները պատրաստվու՞մ են հետաքննություն անցակացնել՝ պարզելու, թե ինչքանով են արդարացված այս թանկացումները։ Հարցը հռետորաականների շարքից էր...

No comments:

Post a Comment