Wednesday, May 30, 2012

Դրամը կաշարունակի՞ արժեզրկվել

Haynews.am-ը հրապարակել է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասրեյանի հարցազույցը դրամի արժեզրկման վերաբերյալ.
«Դրամի արժեզրկման հիմքում գերազանցապես ընկած է արտաքին ազդեցությունը, որի տենդենցը նկատվում էր դեռ ապրիլ ամսին»,- ասաց այլընտրանք վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես չէի բացառի, որ հունիսի վերջին և հուլիս ամսվա սկզբին կարող են նկատվել արժեզրկմանը հակակշռող զարգացումներ, որը կարող է մեղմացնել այդ տենդենցը և որոշակի արժևորում լինել` պայմանավորված նոր կառավարության ձևավորմամբ»,- նշեց Մանասերյանը:


Վերջինիս խոսքով` շատ կարևոր գործոն են դեռ նոր սկսվող գյուղատնտեսական աշխատանքները, որը պատշաճ կատարելու դեպքում կարելի է նկատել տնտեսական աճ, որը մասնակիորեն կհակակշռի արժեզրկմանը. «Կա մի պարզ ճշմարտություն, որ ազգային դրամանիշի փոքր արժեզրկումը մեծացնում է արտահանվող ապրանքների քանակը և դրանց մրցունակությունը: Առաջին եռամսյակի տվյալներով աննախադեպ արտահանման թվեր են գրանցվել` 37 տոկոս: Մեզ լավ շանս է տրված բարելավելու մրցակցային դիրքերը»:

«Նախընտրական փուլում գործատուները պետք է ավելի զուսպ կեցվածք ընդունեն»,- հավելեց Մանասերյանը:

No comments:

Post a Comment