Tuesday, April 30, 2013
Thursday, April 25, 2013
Պուտինը պատմել է Բերեզովսկիի «ապաշխարհող» նամակների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ միացման ժամանակ խոստովանել է, որ Բերեզովսկին «զղջման» նամակ է գրել եւ ոչ մեկ անգամ: Առաջինը նա տարվա սկզբում է ստացել (կարծես` փետրվարին), երկրորդը` վերջերս` բիզնեսմենի մահից հետո: Դրանց մի մասը ձեռագիր է եղել, իսկ մյուսը` տպագիր: Դրանց պարունակությունը բազմաթիվ սխալների ընդունումն էր եւ Ռուսաստան վերադառնալու խնդրանքը:
Wednesday, April 24, 2013
Հովիկ Աբրահամյան. Հայոց Մեծ եղեռնը այսօր էլ շարունակում է որպես տագնապի ազդանշան հնչել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.
Tuesday, April 23, 2013
Ով է ուղարկել ծաղկեփունջն ու 100.000 դոլարը Նազենի Հովհաննիսյանին
Մեր տեղեկություններով Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներից մեկը ամիսներ շարունակ դերասանուհուն ծաղկեփնջեր է ուղարկել. անպատասխան մնալուց հետո այս երկրպագուն օրերս հերթական ծաղկեփնջի մեջ տեղադրել է նաեւ 100.000 դոլարի փաթեթ եւ արտասահմանյան ուղեւորության տոմս: Սակայն Նազենի Հովհաննիսյանը հպարտ է գտնվել եւ հետ է ուղարկել նաեւ այս խիստ թանկարժեք ծաղկեփունջը` խոշոր դրամական փաթեթով եւ ուղեւորության տոմսերով հանդերձ: Ի դեպ, այս մասին պատմել է հենց ինքը` դերասանուհու երկրպագուն, ում անունը չենք հրապարակի` ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի`մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելու դրույթից:
Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու
Աղքատն ընկերություն է անում աղքատի հետ, պաշտոնյան` պաշտոնյայի, մեծահարուստն էլ՝ մեծահարուստի: Բացառություններ լինում են, բայց շատ հազվադեպ:
Ընկերության մասին խոսելիս, ակամայից հիշում ենք հին ու բարի ասացվածքը. «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ` ով ես դու»:
Բնականաբար ասել, որ ընկերությունը որոշվում է միայն ֆինասնական կարողությամբ, նույնպես սխալ է: Ընկերոջն ընտրում են նաև միևնույն մտահորիզոնի, զարգացվածության մակարադակի և հետաքրքրությունների շրջանակներին համապատասխան:
Saturday, April 20, 2013
Կղեկավարեի Բրազիլիան, բայց ոչ Հայաստանը. Գարիկ Մարտիրոսյան
Ռուսալեզու «Նոյեվ Կովչեգ» լրատվակայքը հարցազրույց էր վերցրել մեր հայրենակից Գարիկ Մարտիրոսյանից:
«Հայերի ազգային արժեքների շարքում վերջերս ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում մտավոր ռեսուրսը: Չկա ոչ մի ցուցում կամ հանձնարարական, թե ինչպես հայրենիքում օգտագործել այդ ռեսուրսը: Փոխարենը հայ մտավորականությունը իր տեղը գտնում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ավելի ագրեսիվ հասարակական միջավայրերում: Բարձունքներ են յուրացնում, հասնում են հաջողության: Օրինակ ով կսպասեր, որ նախկին КВН-ի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կհայտնվի ռուս թանկարժեք աստղերի միջավայրում և հաջողությամբ կապրի ռուսական աստղային օլիմպոսի սահմանափակ տարածքում: Այսօր Գարիկ Մարտիրոսյանի տաղանդը, համառությունը և ունակությունները ոչ միայն բարձր վարկանիշ են ապահովում նրա ստեղծած «Քոմեդի քլաբի» համար, որը հեռարձակվում է ТНТ ալիքով, այլև բերում են մեծ գումարներ նրա կոմերցիոն նախագծերից: Մեր թղթակիցը հանդիպել է Գարիկի հետ և զրուցել այն մասին, թե ինչպես է նա ապրում և ստեղծագործում:
«Հայերի ազգային արժեքների շարքում վերջերս ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում մտավոր ռեսուրսը: Չկա ոչ մի ցուցում կամ հանձնարարական, թե ինչպես հայրենիքում օգտագործել այդ ռեսուրսը: Փոխարենը հայ մտավորականությունը իր տեղը գտնում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ավելի ագրեսիվ հասարակական միջավայրերում: Բարձունքներ են յուրացնում, հասնում են հաջողության: Օրինակ ով կսպասեր, որ նախկին КВН-ի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կհայտնվի ռուս թանկարժեք աստղերի միջավայրում և հաջողությամբ կապրի ռուսական աստղային օլիմպոսի սահմանափակ տարածքում: Այսօր Գարիկ Մարտիրոսյանի տաղանդը, համառությունը և ունակությունները ոչ միայն բարձր վարկանիշ են ապահովում նրա ստեղծած «Քոմեդի քլաբի» համար, որը հեռարձակվում է ТНТ ալիքով, այլև բերում են մեծ գումարներ նրա կոմերցիոն նախագծերից: Մեր թղթակիցը հանդիպել է Գարիկի հետ և զրուցել այն մասին, թե ինչպես է նա ապրում և ստեղծագործում:
Tuesday, April 16, 2013
Աստղերը հակառակ կողմից. 10 փաստ, որ չգիտենք VARDA-ի մասին (ֆոտո)
Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:
Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես: Մեզ հայտնի է աստղերի կյանքի միայն մի կողմը՝ փայլուն եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարներն ու կյանքի մակարդակը, աստղերի մասին բամբասանքներ լսում: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի նրանց ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել: Հերթական աստղը VARDA-ն է:
Monday, April 15, 2013
Բլոգեր Անժելային նեղացրել են. Նա այլևս խորհուդրներ չի՛ տա
Համացանցային տիրույթում իսկական բում արած բլոգեր Անժելա Մկրտչյանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի փայլում «Յութուբում»: Պատճառը պարզելու համար «Zham.am»-ը կապ հաստատեց երիտասարդ բլոգերի հետ: Պարզվեց, որ Անժելան նեղացել է.
«Տեսանյութեր չեմ տեղադրում, որովհետև համբերությանս բաժակը լցվել է, արդեն չէի դիմանում մարդկանց վատ մեկնաբանություններին: Երբ դու ինչ-որ բան անում ես սիրով, հետևաբար սպասում ես լավ խոսքերի, և երբ հակառակ պատկերն է ստացվում, հուսախաբ ես լինում: Շատ անգամ վերցնում եմ տեսախցիկը, որպեսզի նյութ պատրաստեմ, բայց կանգ եմ առնում. ինչու՞ նկարեմ, եթե նրանք չեն ընդունում իմ խորհուրդները»:
«Տեսանյութեր չեմ տեղադրում, որովհետև համբերությանս բաժակը լցվել է, արդեն չէի դիմանում մարդկանց վատ մեկնաբանություններին: Երբ դու ինչ-որ բան անում ես սիրով, հետևաբար սպասում ես լավ խոսքերի, և երբ հակառակ պատկերն է ստացվում, հուսախաբ ես լինում: Շատ անգամ վերցնում եմ տեսախցիկը, որպեսզի նյութ պատրաստեմ, բայց կանգ եմ առնում. ինչու՞ նկարեմ, եթե նրանք չեն ընդունում իմ խորհուրդները»:
Saturday, April 13, 2013
Տարոն Մարգարյանի հանդիպումը տապալվեց
«Հրապարակը» գրում է, թե Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր:
Friday, April 12, 2013
Նախամաշտոցյան հայոց գրեր՝ Բոլիվիայում
Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում, շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի եւ դրա վրա հայերեն տառերի առկայության մասին «Հայացք» թերթը զրուցել է փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ, ով, մասնավորապես նշել է.
Գագիկ Ծառուկյանը վերադարձավ Հայաստան
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան:
Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ նա ապրիլի 7-ի երեկոյան մեկնել էր Մոսկվա՝ այդ կերպ խուսափելով մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Նա մինչ օրս այդպես էլ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ:
Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ նա ապրիլի 7-ի երեկոյան մեկնել էր Մոսկվա՝ այդ կերպ խուսափելով մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Նա մինչ օրս այդպես էլ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ:
Thursday, April 11, 2013
Տավուշի միջադեպի հետեւանքով զոհեր կան
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում, ադրբեջանցիների իրականացրած հերթական սադրիչ գործողությունները կանխելու նպատակով բացված կրակի հետեւանքով հակառակորդը զոհեր է տվել:
Wednesday, April 10, 2013
Երկրորդ ընտրությունս կլինի ճիշտ եւ ընդմիշտ. Անի Քրիստի
Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2 տարի առաջ: Առաջին անգամ Ամերիկա մեկնել եմ 2007-ին, իսկ արդեն 2008-2009 թվականներին բնակություն եմ հաստատել այնտեղ: Մոտ 5 տարի է' բնակվում եմ օվկիանոսի մյուս կողմում, բայց կապը մասնավորապես Երեւանի հետ միշտ եղել է:
Այցիս նպատակները միշտ տարբեր են լինում' առաջարկներ, տրամադրություն, հրավերներ: Վերջին անգամ այստեղ լինելուս ժամանակ հեռուստատեսային երաժշտական ծրագրերի եմ մասնակցել:
Tuesday, April 9, 2013
Վլադիմիր Գասպարյան. «Ավարտվելու է խաղաղությամբ»
Ծիծեռնակաբերդում Aravot.am-ը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը: Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ «խաղաղությամբ է ավարտվելու»: Լրագրողներից մեկի հարցրին՝ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալե՞լ եք, պարոն Գասպարյանը պատասխանեց՝ «Ոչ մեկին էլ չենք ձերբակալել, եթե ինչ-որ մեկին բերման ենք ենթարկել, դա դեռ չի նշանակում ձերբակալել»: Մեր դիտարկմանը, որ Արմեն Մարտիրոսյանը «Բարեւ, Երեւան» դաշինքն է ղեկավարում, անձեռնմխելի է, ոստիկանապետը պատասխանեց՝ ո՞ւմ մասին է խոսքը, նա տուն է գնացել… բայց քիչ հետո ավելացրեց՝ չենք ձերբակալել իրեն, խնդիրներ են առաջացել, մենք էլ իր իրավունքները պաշտպանելու համար մի քանի րոպե պահել ենք, մի քանի րոպե մնացել է, մի քիչ հետո կգնա տուն:
Կարեն Կարապետյանը` ՀՀ վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հնարավոր չի համարում ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը, այս մասին նա Tert.am–ին ասել է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ նա ժամանել էլ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի ուղեկցությամբ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը։
Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ»:
Saturday, April 6, 2013
«Одноклассники» կայքը կրկին գործում է, սակայն կորցրել է օգտատերերից շատերին
Գրեթե մի օր պահանջվեց «Одноклассники» կայքի ադմինիստրացիային, որպեսզի կարողանա մասնակի վերականգնել կայքի գործունեությունը: Սակայն այս գործընթացը շատերի համար թվաց շատ երկար և նրանք, հրաժարվելով այս սոցիալական ցանցից, սկսեցին փնտրել այլընտրանք ընկերների հետ շփման համար:
Thursday, April 4, 2013
Ռոբ Քարդաշյանը ցուցադրել է իր հայ սիրելիին
Ռեալիթի-շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը հրապարակել է իր նոր ընկերուհու՝ հայկական ծագմամբ Նազա Ջաֆարյանի լուսանկարը:
Ըստ The Hollywood Life-ի, Ռոբն ու Նազան հանդիպում են արդեն մի քանի ամիս: Ծանոթացել են իրենց ընդհանուր ընկեր Բրենդոն Քափլանի միջոցով: Նազան մշտապես բնակվում է Լոնդոնում: «Նա մի քիչ նման է Քիմ Քարդաշյանին: Ռոբի հետ նրա ծննդյան օրը Նազան Լաս Վեգասում էր: Հետո նրանք հանգստացել են Լոս Անջելեսում, այնուհետեւ Լոնդոն մեկնել»,- պատմել է Ռոբի ընկերներից մեկը: Նազան արդեն ծանոթացել է Ռոբի մոր՝ Քրիս Ջեների հետ. նրանք միասին ճաշել են ռեստորանում: Վերջերս աղջիկը ջնջել է Twitter-ի իր էջը, հավանաբար՝ մամուլի կողմից իր անձի հանդեպ աճող հետաքրքրության պատճառով:
Աղբյուրը՝ style.news.am
Բալոտելիի նոր զինվորական մարզակոշիկները (լուսանկարներ)
Վաղուց հայտնի է, որ Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին սիրում է զինվորական ոճը. նրա Բենթլին, հագուստների մի մասը։
Դե իսկ այս անգամ Բալոտելին ներկայացրել է նոր զինվորական մարզակոշիկները, որոնց վրա գրված է «Balo is back» («Բալոն վերադառնում է»)։ Բացի այդ պատկերված են նաև Սուպերմենի խորհրդանշանն ու Իտալիայի դրոշը։
Նշենք, որ Ա սերիայի շրջանակներում «Ֆիորենտինայի» հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպմանը Մարիոն խաղադաշտ դուրս կգա հենց այս մարզակոշիկներով։
Wednesday, April 3, 2013
«Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքներում որևէ հանցակազմ չկա». դատախազության պատասխանը ճարտարապետների միությանը
Օրեր առաջ, ճարտարապետների միությունը հերթական հայտարարությունը տարածեց` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել «Փակ շուկայի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին:
Բացի այս` դիմում-նամակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին և ՀՀ գլխավոր դատախազին:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ամեն կերպ փորձում է համոզել, որ մայրաքաղաք Երևանի երբեմնի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի հայտնի ստեղծագործությունն իրենից պատմա-մշակութային արժեք է ներկայացնում, ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում, ուստի առանց նախագծի մեկ «վրձնի» հարվածով չի կարող քանդվել, այլ կերպ ասած` Սամվել Ալեքսանյանը ապօրինի շինարարություն է իրականացնում, ավելին` հանցագործություն:
Tuesday, April 2, 2013
Քարդաշյան ընտանիքը Զատկին հայկական նախաճաշ է պատրաստել
Քլոե Քարդաշյանն իր կայքում տեղեկացրել է, որ ընտանիքի կանայք հայկական ավանդական բիշի են պատրաստել: Նախաճաշից հետո ամբողջ ընտանիքը դուրս է եկել բակ՝ ձվերի որսի: Քլոեն գրել է.
Էմին Դավիդովի “առնական” անկեղծ նկարները (ֆոտո)
Երգիչ Էմին Դավիդովը վերջնականապես կորել է հեռուստաեթերից: Սակայն զարգացած սոցցանցերի դարաշրջանում ցանկացած անձ նույնիսկ առանց հեռուստատեսության, կարող է ինքնարտահայտվել:
Էմին Դավիդովը դեռ ապրում է սոցցանցերում, ավելին, շատ անկեղծ նկարներ է ներբեռնում Ֆեյսբուք սոցցանց` իր անցկացրած ժամանցների մասին:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն
Այս շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ Թամար Մանուկյանի անվան կենրոն կբացեն (Tamar Manoukian Outdoor Centre), որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար:
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար:
Monday, April 1, 2013
Միջադեպ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ
Այսօր հերթական միջադեպը գրանցվեց Կապանում տեղի ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ։ Կրքերը բավականին թեժացել են։ Մի կին խիստ վրդովված խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալից, հարց էր տալիս, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատերազմի ժամանակ։ «Դուք և Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար և ինչու՞ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի։ Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգի»,–ասաց կինը։
Իսկ մի տաղամարդ վրդովված էր, նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, ով ընտրել է Սերժ Սարգսյանին՝ նա անողնաշար է։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ոստիկաններին գործի անցնել։
Subscribe to:
Posts (Atom)