Thursday, April 11, 2013

Տավուշի միջադեպի հետեւանքով զոհեր կան


սահման
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում, ադրբեջանցիների իրականացրած հերթական սադրիչ գործողությունները կանխելու նպատակով բացված կրակի հետեւանքով հակառակորդը զոհեր է տվել:


voskanapat.info-ն տեղեկացնում է, որ սահմանի ուղեկալին մոտենալ փորձել է   7-8 ադրբեջանցի զինծառայող` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:  Մեր զինվորները բարձրախոսի օգնությամբ հակառակորդից պահանջել են հետ դառնալ, սակայն ադրբեջանցիները գոռգոռոցներով շարունակել են մոտենալ:
Հայկական կողմից բացված կրակի արդյունքում սպանվել է 2 ադրբեջանցի զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է: hraparak.am կայքը, հղում տալով նույն աղբյուրին, գրում է, որ ադրբեջանցիներն այդ օրը նշել են զինվորներից մեկի ծննդյան օրը: Երբ խմիչքը վերջացել է, նրանք գրազ են եկել, որ կգնան ու հայերի մոտից ևս մի շիշ կբերեն: Սակայն առաջին իսկ կրակոցներից առյուծ կտրածներն անմիջապես սթափվել են ու փախել իրենց դիրքերը:

No comments:

Post a Comment