Thursday, April 4, 2013

Բալոտելիի նոր զինվորական մարզակոշիկները (լուսանկարներ)


Բալոտելիի նոր զինվորական մարզակոշիկները (լուսանկարներ)
Վաղուց հայտնի է, որ Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին սիրում է զինվորական ոճը. նրա Բենթլին, հագուստների մի մասը։
Դե իսկ այս անգամ Բալոտելին ներկայացրել է նոր զինվորական մարզակոշիկները, որոնց վրա գրված է «Balo is back» («Բալոն վերադառնում է»)։ Բացի այդ պատկերված են նաև Սուպերմենի խորհրդանշանն ու Իտալիայի դրոշը։
Նշենք, որ Ա սերիայի շրջանակներում «Ֆիորենտինայի» հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպմանը Մարիոն խաղադաշտ դուրս կգա հենց այս մարզակոշիկներով։

No comments:

Post a Comment