Tuesday, April 2, 2013

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն
Այս շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ Թամար Մանուկյանի անվան կենրոն կբացեն (Tamar Manoukian Outdoor Centre), որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար:
Կենտրոնում կներկայացվի երեխաների համար բնակավայրեր, ինչպես նաեւ խմբերով ուսանելու համար անհրաժեշտ շինություններ ու պարագաներ: Կենտրոնը բաց կլինի նաեւ շոտլանդական դպրոցների համար:
The Manoukian Foundation հիմնադրամը ղեկավարում են հայ Բոբ Մանուկյանն ու նրա կինը՝ Թամարը, գրում է բրիտանական «The Telegraph»-ը:

Աղբյուրը՝ news.am

No comments:

Post a Comment