Thursday, April 25, 2013

Պուտինը պատմել է Բերեզովսկիի «ապաշխարհող» նամակների մասին

Պուտինը պատմել է Բերեզովսկիի «ապաշխարհող» նամակների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ միացման ժամանակ խոստովանել է, որ Բերեզովսկին «զղջման» նամակ է գրել եւ ոչ մեկ  անգամ: Առաջինը նա տարվա սկզբում է ստացել (կարծես` փետրվարին), երկրորդը` վերջերս` բիզնեսմենի մահից հետո: Դրանց մի մասը ձեռագիր է եղել, իսկ մյուսը` տպագիր: Դրանց պարունակությունը բազմաթիվ սխալների ընդունումն էր եւ Ռուսաստան վերադառնալու խնդրանքը:

Նամակներից մեկը Բերեզովսկիի Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող նախկին գործընկերն էր փոխանցել (խոսքը Ռոման Աբրամովիչի մասին է), մյուսը եւս օտարերկրացի գործնկերոջ կողմից էր ուղղարկված, զգուշորեն նշել է Պուտինը: Նախագահն ասել է, որ առաջին նամակին չի պատասխանել եւ հասկացրել է, որ դա իմաստ չուներ, որովհետեւ Բերեզովսկիի ազատ վերադառնալու համար նախագահի «թույլտվությունը» բավարար չէր: Պետք էր բազմաթիվ կառույցների հետ խորհրդակցել, այդ թվում նաեւ Գերագույն դատարանի հետ: Պուտինը հաստատել է, որ, մտադիր չէ բարձրաձայնել Բերեզովսկիի նամակները եւ ուրախ է, որ նախկինում էլ չի արել դա:
Այն հարցին, թե Բերեզովսկիին կարող էին օտարերկրյա հատուկ ծառայությունները սպանել, նա ծիծաղելով պատասխանել է. «Նրանց վրա դա էժան չի նստի»: Նա ավարտել է հետեւյալ արտահայտությամբ. «Ամեն ինչ հնարավոր է, բայց մենք այդպիսի տեղեկություն չունենք»:

Աղբյուրը՝ news.am

No comments:

Post a Comment