Saturday, April 13, 2013

Տարոն Մարգարյանի հանդիպումը տապալվեց


«Հրապարակը» գրում է, թե Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր:


Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տևական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրևը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել:

Նախատեսված է եղել  անձրևի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են և մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները:

1 comment:

  1. Իսկ փաստերն այլ բան են ասում http://news.am/arm/news/148735.html

    ReplyDelete