Thursday, November 29, 2012

Յուրա Մովսիսյանն այնուամենայնիվ տեղափոխվում է «Սպարտակ»


Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը» պատրաստվում են իրավաբանորեն կայացնել Յուրա Մովսիսյանի տրանսֆերը արդեն իսկ հաջորդ շաբաթ, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:
Ըստ աղբյուրի` «Սպարտակ»-ի բաժնետերերը արդեն տվել են իրենց համաձայնությունը հայ հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Wednesday, November 28, 2012

Անակոնդան կով է «հետ տվել» (Video)


Չափազանց մեծ չափերի «ուտեստ» համտեսելով, հսկայական անակոնդան կարծես մտածել է, որ ինքն ամենևին էլ սոված չէ, նկատում է Daily Mail-ը՝ իր տարածած տեսագրությանը կից անդրադարձում:

Thursday, November 22, 2012

«Սթար»-ում լուրջ ներդրումներ են լինելու

«Իրավունք»-ը գրում է, որ չնայած Սթարի շուրջ պտտվողղ տարբեր ասեկոսեների ու բամբասանքների, ընկերության խնդիրները ոնց որ թե լուծում են ստացել, որովհետև Եվրոպական խոշոր ընկերություններից մեկը՝ «Intermax Limited»-ը պարաստվում է 16.7 միլլիոն դոլարի ներդրում իրականացնել սուպերմարկետների ցանցում՝ 8 ամսվա ընթացքում։
Հաշվի առնելով մեր շուկայի բավականին փոքր չափը, կարելի է ասել, որ սա ավելի քան բավարար է, որպեսզի Սթարը լուծի իր առջջև ծառացած մի շարք խնդիրներ։

Կրակել են Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների վրա

«Ժողովուրդը»-ը հաղորդում է, որ  նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատեց լուրը:

Հովիկ Աբրահամյանի արքայական պահանջներն ապշեցրել են չեխերին


Հոկտեմբերի վերջին Չեխիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը փայլել է իր նկատմամբ թանկարժեք վերաբերմունք ցուցաբերելու պահանջներ ներկայացնելով։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով, Հ. Աբրահամյանը պահանջել է, որ իրեն Պրահայի ամենաթանկարժեք հյուրանոցում հատկացնեն նախագահական լյուքս համար, որի մեկ օրվա արժեքն ավելի քան 7-8 հազար դոլար է։ Բանն այն է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Չեխիա էր մեկնել այդ երկրի Սենատի նախագահի հրավերով, եւ հրավիրող կողմն էլ հոգացել էր այցի ծախսերը։ Երբ դիմավորողները ՀՀ պատվիրակությանը ներկայացրել են, թե որտեղ պետք է իջեւանեն, Աբրահամյանին դուր չի եկել իր հյուրանոցային

Tuesday, November 20, 2012

Հոլանդական գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչ

Հոլանդական գիտահետազոտական կենտրոնի գիտնական․ Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր եւ բուժիչ
- Ֆլորա Մարտիրոսյանի ձայնը յուրահատուկ էր, նրա կատարումները տարբերվում էին հայ մյուս երգիչների կատարումներից իդեալական մաքրությամբ եւ կայունությամբ, - ասել է հոլանդական Metris BVգիտահետազոտական կենտրոնի տեխնիկական մենեջեր Լեւոն Բաղդասարյանը։
«Տարիներ առաջ ես մի հայտնի երգիչի համար ավտոմատ համակարգ էի մշակել, որը կենդանի կատարման ժամանակ վերլուծում էր ձայնը, եւ երբ զգալի շեղում էր նկատվում, միանգամից միանում էր ձայնագրությունը։ Համակարգն ուներ ձայնի մոտ 400 չափանիշ, յուրաքանչյուրի շեղումը պետք է չգերազանցեր երեք տոկոսը։ Այդ ժամանակ միտք առաջացավ նույն համակարգով ստուգել հայ երգիչների ձայներն ու կատարումները։ Եվ պարզվեց, որ իմ հետազոտած երգիչներից միայն Ֆլորա Մարտիրոսյանի կատարումները բավարարեցին բոլոր չափանիշներին։ Շատերի ձայները 15 ֆիլտրից ավելի չանցան», - պատմեց Լեւոն Բաղդասարյանը։

Դպրոցական աղջիկները ծեծել են ընկերուհուն (Video)

Վլադիվոստոկում դատախազությունը ստուգումներ է սկսել դպրոցական երեք  աղջկա նկատմամբ, որոնք ծեծել են ընկերուհուն եւ տեսագրությունը տեղադրել սոցցանցերից մեկում:
Տեսանյութում դեռահաս աղջկան ծեծում են երկու րոպեից ավելի, ընդ  որում՝ աղջիկներից մեկը մեկնաբանում է կատարվածը, իսկ երրորդը լուռ դիտում է:
Վլադիվոստոկում սոցցանցի օգտվողների շրջանում լայն արձագանք ստացած տեսանյութը ցուցադրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Աղջկան ծեծողները ցանցից ջնջել են իրենց անձնական էջերը, իսկ բլոգերները մտադիր են նրանց հետ հանդիպել եւ դաստիարակչական զրույց ունենալ:

Monday, November 19, 2012

Playboy-ը հրապարակելու է Մերիլին Մոնրոյի մերկ լուսանկարները (Photo)


Playboy ամսագիրը որոշել է յուրովի նշել Մերիլին Մոնրոյի ողբերգական մահվան 50-ամյա տարելիցը: 

Ամսագրի դեկտեմբերյան համարում կհրապարակվեն դերասանուհու մերկ լուսանկարները:

Հրապարակվելիք լուսանկարների թվում կլինեն նաև հայտնի լուսանկարներ, որոնցից է Թոմ Քելլիի արված հայտնի՝ կարմիր թավշով լուսանկարը, նշում է The Daily Mail-ը:

Ամսագիրը խոստանում է, որ ընթերցողը մերկ լուսանկարների հավաքածուում կտեսնի Մերիլինի «գեղեցկության ու ուժի ամբողջ ներկապնակը»: Ներկայացված են նրա՝ ամենավաղ տարիներից մինչև կյանքի վերջին շրջանում լուսանկարիչ Լոուրենս Շիլլերի՝ դերասանուհու մահից 2 ամիս առաջ արված լուսանկարը: 

Wednesday, November 14, 2012

Զլատան Իբրահիմովիչը ֆանտաստիկ գոլ է խփել (Video)

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը երեկ կայացած Անգլիա-Շվեդիա խաղի ժամանակ հերիք չէ, որ չորս գոլ է խփել, դեռ մի բան էլ առանձնացել է խփելով ֆոիտբոլի պատմության մեջ ամենագեղեցիկ գոլերից մեկը.

Tuesday, November 13, 2012

Ռոբերտ Քոչարյանը՝ 100%-ով համամասնական ցուցակների, ԲՀԿ-ի և քաղաքական իրավիճակի մասին

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ի հետ զրույցում խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին.
«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:

Monday, November 12, 2012

Նոր պաշտոնանկություններ ոստիկանությունում

Պաշտոնանկություններ ոստիկանությունում
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոններից ազատվել են և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ: Նրանք բոլորը չեն արդարացրել իրենց Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:

Saturday, November 10, 2012

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն կարող է Քոչարյանը լինել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացռւցիչ Արսեն Համբարձումյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանավեճ են ունեցել «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում։ «Առավոտը» զետեղել է այդ բանավեճի ամենաուշագրավ պահերը.

«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների միջև ինտրիգային և կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյոք փոքր-ինչ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնությունը:

Friday, November 9, 2012

«Ձերբակալությունն օրինական էր». Սերժ Սարգսյան

Երեկ կայացած ՀՀԿ-ի գործադիրի նիստից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցել է Արմավիրից երևան ժամանած քաղաքացիներին, ովքեր հատուկ եկել էին նախագահի հետ հանդիպելու և բողոքելու՝ Արմավիրի քաղաքապետի նախկին թեկնածու Սևակ Միանսյանի ձերբակալության վերաբերյալ.

Tuesday, November 6, 2012

Թոքշոու՞, թե՞ շոութոք...


Թոքշոու՞, թե՞ շոութոք...
Հոյակապ մի վերլուծություն կարդացի՝ մեր հեռուստատեսությունում արդեն ամենուրեք վխտացող թոք շոուների մասին, որը կուզենայի ընթերցեին բոլորը.
« Մի քանի օր է, ինչ հետեւում եմ «Կիսաբաց լուսամուտներ», «Կենդանի մատյան» եւ «Ազատ գոտի» հաղորդումներին. ի սկզբանե դրանցից ոչ մեկը չբավարարեց թոքշոու կոչվելու դասական առաքելությանը »
Արդյո՞ք հայաստանյան հեռուստահաղորդումները ընտրողներին տրամադրում են բավարար տեղեկատվություն, որպեսզի նրանք կարողանան ժողովրդավար քաղաքացիների վարքագիծ դրսեւորել:
Շատերը հավանաբար կպատասխանեն «ոչ»՝ նշելով վերջերս եթերը հեղեղած ժամանցային հաղորդումները, որոնք իբրեւ թե պիտի ներկառուցեն «մարսված նորությունների» անհրաժեշտ հատվածը՝ աստիճանաբար աջակցելով հիմնական նորությունների յուրացման կարողությունների զարգացմանը:

Friday, November 2, 2012

Ձերբակալված աստղեր և հայտնի մարդիկ (Photo)

Մենք սիրում ենք նրանց, շատերն անգամ իդեալականացնում ու աստվածացնում են հայտնիներին ու աստղերին, մինչդեռ նրանք միևնույն է մարդիկ են՝ բոլոր հատկանշական առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ահա մի ֆոտոշարք, որտեղ կգտնեք բազմաթիվ հայտնիների լուսանկարներ, որոնք տարբեր տարեթվերի արվել են ոստիկանությունում, երբ այս կամ այն աստղին վերման են ենթարկել։
 Ալ Պաչինո (Հոլլիվուդյան դերասան)

«Հրապարակ». ԲՀԿ-ն ավելի հակված է սատարել Սերժ Սարգսյանին


«Հրապարակը» գրում է, թե նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի «գործող նախագահին»: Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. «Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է` այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին` կերեւա. պորտֆելների եւ սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է  բարձրաձայնելը»:
ԲՀԿ նիստը, որը տեւել էր մի քանի ժամ, եւ որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է` իրականում ամենեւին էլ ինտրիգ չի պարունակել: Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին: «Սուտ է,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,- լուրերը չեն  համապատասխանում իրականությանը»: 

Thursday, November 1, 2012

ՀԱԿ-ում Նիկոլին զոհաբերեցին հանուն ԲՀԿ-ի

Շատ արդի ու ըստ իս օբյեկտիվ վերլուծություն կարդացի lragir.am-ում։ Հեղինակը վերլուծում է ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի անհասկանալի ելևէջները և շատերի համար այդպես էլ աննտեսանելի մնացած դրսևորումները։ Այսպես, այն բանից հետո, երբ Զուրաբյանը վախենալու բաներ էր պատմում ԱԺ-ում առ այն, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ասպարեզից հանելու է բոլոր հարուստ և ազդեցիկ դեմքերին՝ նշելով մասնավորապես Քոչարյանի ու Ծառուկյանի անուններով, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցրեց պատասխան, որ իրենք չեն պատրաստում մեկնաբանել անձնական կարծիքները և հնարավոր համագործակցության մասին կարելի կլինի խոսել միայն պաշտոնական հայտարարությունից հետո։
Այս ռոմանսը միակ փչացնողը մնացել էր Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն ու հրապարակավ փնովում էր ու շարունակում է փնովել ԲՀԿ--ին՝ համարելով այն ՀՀԿ-ի կցորդ և մեխսակից, իսկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Զուրաբյանի հայատարարությունը որոկել էր, որպես «անձնական» կարծիք։