Saturday, June 30, 2012

Ռուբեն Հայրապետյանը պարզաբանում տալու փոխարեն հայհոյել է իրեն զանգահարած լրագրոներին


Lurer.com-ը հաղորդում է, որ Hayeli.am-ը կապ է հաստատել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ: Մեջբերում եմ երկխոսության տեքստը.
- Դուք գիտեք, ամբողջ ֆեյսբուքը Ձեզ հայհոյում է եւ կոչ են արել բոյկոտել «Հարսնաքարը»:
- Ինչ անեմ…
- Ուզում եմ Ձեր մեկնաբանությունը լսել:
- Ես մեկնաբանել եմ արդեն, որ Դուք չեք տեսել, ես ինչ անեմ… Էս քանի հատ լրագրող կա…

Friday, June 29, 2012

Հիլարի քլինթոնի զվարճալի նկարների ֆոտոշարք

News.am-ում մի հրաշալի ֆոտոշարք տեսա՝ Հիլլարի Քլինթոնի արտասահամանյան ուղեվորություններում արված լուսանկարներ և դրանց կից ծիծաղելի ու թեմատիկ մեկնաբանություններ։ Դատեք ինքներդ.

Գերմանիա
«Հաջող փորձ է, Անգելա, բայց քո սանրվածքն այնքան նախաճգնաժամային է»:

ԼՂՀ-ն պետք է փայլուն ընտրություններ անցկացնի

Haynews.am-ը գրում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետներ Շուշան Խաթլամաջյանն ու Թևան Պողոսյանը խոսացել են ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների և ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի մասին։
Ըստ Թևան Պողոսյանի, Արցախում պետք է արվի հնարավորս, որպեսզի փայլուն ընտրութուններ կազմակերպվեն և դա պետք է արվի անկախ այն հանգամանքից, որ վրոպական կառուցները իբր անտարբեր ձևանալով՝ չեն ուզում դիտորդներ ուղղարկել, բայց իրականում նրանք ևս խիստ հետաքրքրված են ԼՂՀ-ում իրականացվող ընտրական գործընթացներով։

Thursday, June 28, 2012

Ծառուկյանը միշտ ճանապարհում-դիմավորրում է նախագահին

«Հրպարակ» թերթը գրում է, որ Գագիգ ծառուկյանը հիմա էլ շատ ջերմորեն դիմավորել է Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյանին։ Ըստ թերթի աղբյուրների, ծառուկյանը եղել է շատ անկաշկանդ ու լավ տրամադրությունով։ Հիշեցնեմ, որ սա էլ որերորդ դեպքն է, օր ԲՀԿ առաջնորդը պարտադիր կերպով ճանապարհ է դնում Սերժ Սարգսյանին՝ նրա բոլոր արտագնա ուղևորութոյւնների ժամանակ և միշտ էլ լինում է դիմավարողների շարքում։

Wednesday, June 27, 2012

Ոստիկանները պատժել են Բենզին Ռուբոյին

News.am-ը հաղորդում է, որ այսօր ոստիկանները կանգնեցրել են ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին (Բենզին Ռուբո) պատկանող 88 ՍԼ 888 համարանիշներով թանկարժեք ջիպը։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների, ոստիկանները կանգնեցրել են մեքենան «արագությունը գերազանցելու» համար, սակայն այլ խոսակցությունների համաձայն, սա եղել է նախազգուշացում Բենզին Ռուբոյին։
Բանն այն է, որ հատկապես Հարսնաքարի իրադարձություններից հետո ոստիկանությունը էլ ավելի հետամուտ է եղել, որպեսզի կատարի նախագահի հանձնարարականը, համաձայն որի օլիգարխները իրավունք չունեն թիկնազորի ուղղեկցությամբ շրջագայել, իսկ Բենզին Ռուբոն վերջին շրջանում ցուցադրաբար հենց այդ կերպ էր վարվում։

Մանրամասներ Վիլյամ Սարոյանի կյանքից, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակներին

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն ինֆորմացիան. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր, պարզապես մեծատառով մարդ: 2008 թվականին լրացավ նրա ծննդյան 100-ամյակը: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է, ու վերջ: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Մինչ այդ հիշենք, որ Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես,իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:

Նախագահը արձագանքել է հեռուստաեթերի մասին բաց նամակին

Tert.am-ը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ մի խումբ մտավորականներ ու հասարակական գործիչներ բաց նամակ էին ուղղել նախագահին՝ հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ։

Tuesday, June 26, 2012

Հովիկ Աբրահամյանի բիզնեսների ցանկը միայն Արարատի մարզում

Շատերի մոտ հարց կառաջանա, թե որտեղից այսքան ունեցվածք մի մարդու, ով ծնվել և մեծացել է սովորական ընտանիքում։ Հարցը այդես էլ կմնա «բաց» հարցերի շարքում, այնուամենայնիվ, թվարկեմ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկությունների ու այլ սեփաականության ցանկը, այն էլ միայն նրանք, որոնք գտնվում են Արարատի մարզում.

Monday, June 25, 2012

Ու՞մ է նմանակակում Լիլիթ Հովհաննիսյանը

Վերջերս շատ է խոսվում, որ մեր հայ աստղերը իրնց ոճը և կերպարները նմանակում են արտասահմանյան աստղերից: Իհարկե աստղերը իրենք և իրենց մոլի երկրպագուները այդ փաստը երբեք չեն ընդունում, բայց կան ակնհայտ փաստեր, որոնց դեմ անզոր է նույնիսկ նրանց մոլի սերը դեպի իրենց կուռքերը: Ձեզ եմ ուզում ներկայացնել մի ֆոտոշարք, որտեղ ակնհայտորեն երևում է թե ումից է նմանակում իր կերպարները սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը....ասեմ, որ ես Լիլիթի դեմ ոչինչ չունեմ, նա հայկական շոու-բիզնեսում քիչ թե շատ ՈՃ ունեցող երգչուհիներից է, բայց իհարկե ավելի լավ կլիներ, որ այդ կերպարները ՀԵՆՑ ԻՐԵՆԸ լինեին....


Saturday, June 23, 2012

Թոխմախի Մհերն արդեն ճանաչում է վարչապետին

«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) հետ և փորձել է պարզել, թե այդ ինչպես ստացվեց, որ նա կողմ է քվեարկել այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր էլ ճանաչում։
Հիշեցմեմ, որ ոչ վաղ անցյալում տված իր հայտնի հարցազրույցի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե չի ճանաչում, թե ով է Տիգրան Սարգսյանը,

Friday, June 22, 2012

Բացահայտվեց Նեմեցի հերթական սուտը

Բոլորդ երևի շատ լավ հիշում եք, որ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված Ռուբեն Հայրապետյանը հերքեց, որ բժիշկին ծեծած տականքը`  Գարիկ Մարգարյանն իր անփձնական թիկնապահն է........

Տեսնես այս տեսանյութն էլ չի թարմացնի հայրապետյանի հիշողությունը.

Ահա այս նկարում շաաաաատ պարզ երևում է, որ «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցը հայրապետյանի ԱՆՁՆԱԿԱՆ թիկնապահն է.



Thursday, June 21, 2012

Նոր արկածային ֆիլմ Հովոյի, Միշոյի, Խորեն Լևոնյանի, Լիլի Էլբակյանի…. մասնակցությամբ

Շատ լավ լուր «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի բոլոր սիրահարների համար: Ֆիլմերի ստեղծագործական կազմը պատրաստվում է ներկայացնել արկածային նոր կինոկատակերգություն, որի աշխատանքային վերնագիրն է «Սիրո պոկեր»:

Ի դեպ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, թիմը պատրաստվում է նկարահանումներին, որոնք շուտով կմեկնարկեն՝ իրականացվելով Հայաստանում եւ Վրաստանում: Կինոկատակերգության դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Լիլի Էլբակյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ ուրիշներ:

«Ես սովորական երևանցի տղա եմ»Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

HayNews.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի հետ.
- «Շախտյորը» երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն է դառնում: Ինչի՞ շնորհիվ է Դոնեցկի թիմը գերազանցում ուժեղ մրցակից «Դինամոյին»:

- Կարգի շնորհիվ, թիմային փոխգործակցության շնորհիվ: Արագ խաղի: Ինչպես նաև սեփական ուժերին հավատալու միջոցով: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ:

- Մրցաշրջանի ընթացքում դու փոխեցիր նաև խաղային դիրքը: Հարձակմանն ավելի մոտ դուք քեզ հարմա՞ր ես զգում:

Tuesday, June 19, 2012

Գալուստ Սահակյանը «բերման է ենթարկում» ՀՀԿ-ական պատգամավորներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Գալուստ Սահակյանը երեկվանից անձամբ զբաղված է ՀՀԿ պատգամավորներին այսօրվա ԱԺ նիստին «հավաքագրելով»։ Բանն այն է, որ այսօր քննարկվելու է կառավարության ծրագիրը ու արդեն հայտնի է, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և Ժառանգություն կուսակցությունները կտրուկ դեմ են դրան, ընդ որում, ԲՀԿ-ն ըստ ամենայնի բոյկոտելու է այն։
Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն ստիպված է օգտագործել իր մեծամասնության ունենալու փաստը, սակայն դրա համար պետք է նախ ապահովել, որպեսզի ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ներկա լինեն նիստերի դահլիճում, ինչը փաստորեն այդքան էլ հեշտ չէ։
Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ անգամ Ռուբեն Հայրապետյանն է ներկա լինելու նիստին։ Հիշեցնեմ, որ Հայրապետյանի հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ այն աստիճան են լարված, որ ԱԺ առաջին նիստին՝ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը լքել էր նիստերի դահլիճը։
Տեղեկացնեմ, որ այսօրվա ԱԺ նիստը կմեկնարկի ուղիղ կեսօրին։ 

«Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ…». Միշո


«Տենաս տենց լոմբարդ կա՞, որ սիրտս գրավ դնեմ...»
Նկատե՞լ եք, որ չարություն կա մեր հոգում։ Ինքներս էլ դա գիտակցում ենք, բայց վախենում ենք դրա մասին բարձրաձայնել: Ամենուր ու ամեն քայլափոխի մենք բամբասում ենք, հաճոյանում, դատում ենք, եզրակացնում, քննադատում... Գնահատական ենք տալիս ամենքին ու ամեն ինչի: Այնքան սիրում ենք պիտակներ փակցնել ու բոլորի հասցեին կարծիքներ շռայլել: Բայց երբևէ նկատե՞լ եք, որ այդ ամենն անում ենք երրորդ դեմքից, ուրիշի անունից: Խոսում ենք, դժգոհում, գոռում, բայց ոչ երբեք մեր անունից: Հենց այնպես, վերացական՝ ասում են, լսել եմ, խոսում են...
Միշոն առաջինը բարձրաձայնեց այս մասին: Նա լսեց քաղաքի շրշյունն ու հասկացավ, որ «մեր քաղաքը՝ Էրևանն էլ ա խոսում: Չենք լսում: Կամաց ա խոսում, խորհուրդ ա տալի: Մեր Էրևանը, մեր մասին, մեր հետ. քաղաքը խոսում ա՝ լսեք»:

Saturday, June 16, 2012

Ադրբեջանական դիվերսիաները «կոտրեցին» ադրբեջանցի զինվորի ոգին և հաստատեցին հայի ոգու ուժը

Haynews.am-ը հրապարակել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի մամուլի ասուլսի ժամանակ հնչած մտքերը։ Փորձագետը անդրադարձել է նոր պատերազմի հավանականությանը, հայակական և ադրբեջանական կողմերի ուժերի հարաբերակցությանը, հասարակության և բանակի պատրաստությանը դրան, ինչպես նաև վերջին շրջանում տեղ գտած սահմանային լարվածությանն ու դրա հետևանքներին։ Նա մասնավորապես նշել է.

Tuesday, June 12, 2012

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին տուգանեցին


Այսօր տեղի ունեցավ Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավճիռը: Տիգրան Խզմալյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ 50.000 դրամի չափով:
Խզմալայնը պատրաստվում է բողոքարկել վճիռը: 

Օսկանյանը միլլիոնավոր դոլլարնե՞ր է յուրացրել

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ Վարդան Օսկանյանի աղմկոտ գործի վերաբերյալ.
Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված <<Պոլիմեր Մատերիալս>> և << Հանթսման Ինթերնեյշնլ>> կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված <<Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս>> ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու,

Monday, June 11, 2012

Սամվել Ալեքսանյանին տուգանել են 50 մլն դրամով

Haynews.am-ը հաղորդում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ 50 միլլիոն դրամով։
Գործին ընթացք է տրվել «Ժառանգության» անդամներ Ստյոպա Սաֆարյան և Անահիտ բախշյանի բողոքի, որտեղ ահազանգվում էր, որ «Նատալի Ֆարմը» խոչընդոտներ է ստեղծում դեղերի ներկրմամբ զբաղվող այլ կազմակերպության գործունեության հանդեպ։

Saturday, June 9, 2012

ՊՆ-ն կոչ է անում ԶԼՄ-ներին` չսրել իրավիճակը

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.
Անցած օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ: Նախորդ օրերի համեմատությամբ՝ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է: Հայկական կողմից տուժածներ չկան:  

Friday, June 8, 2012

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ունեն նոր մամուլի խոսնակներ

News.am-ը հաղորդում է, որ վերջապես որոշվել է, թե ով է լինելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և հենց ԲՀԿ-ի մամուլի խոսնակները։ Խաչիկ Գալստյանին ժամանակավորապես կփոխարինի «Կենտորն» հեռուստաընկերության լրագրող, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, իսկ ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ է նշանակվել Տիգրան Ուրիխանյանը։
Ինչպես նշել է Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանը մի որոշ ժամանակ հանգստանալուց հետո հնարավոր է վերադառնա իր նախկին պաշտոնին։

Thursday, June 7, 2012

Ֆիզուլիում մարտեր չեն եղել

Razm.info-ն հաղորդում է, որ ադրեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը լայնամասշտաբ հարձակման է անցել այս ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Կայքը մասնավորապես գրում է.
Պաշտպանության Բանակի մեր աղբյուրները հերքում են այդ տեղեկությունները։ Մնում է ենթադրել, որ ադրբեջանական կողմն այլևս ի վիճակի չլինելով թաքցնել վերջին օրերին իր կրած խոշոր կորուստները, լայնամասշտաբ մարտական գործողություններ է հորինում, որպեսզի կարողանա այդ կերպ արդարացնել սեփական զինվորների մահը։

Սերժ Սարգսյանի ուղղերձը՝ սամանային միջադեպերի վերաբերյալ


ՀՀ նախագահ Սերժ Սարհգսյանը ուղերձով է հանդես եկել, որում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում և ԼՂՀ սահմանում տիրող լարված իրավիճակին և մեր գործողություններին. 

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը՝ մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը:
Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են:

Tuesday, June 5, 2012

Խաչիկ Գալստյանը այլևս Ծառուկյանի մամուլի խոսնակը չէ

Այսօր ԲՀԿ արդեն նախկին խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. հունիսի 6-ից նա դադարեցնում է զբաղեցնել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը։ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել այն լրատվամիջոցներին, ում հետ իր պաշտոնավարման տարիների ընթացքում ունեցել է ակտիվ, արդյունավետ ու կառուցողական համագործակցություն։

Monday, June 4, 2012

Ջավախքահայությունը դիմում է Հիլարի Քլինթոնին

«Առավոտ»-ը գրում է, որ ավելի քանի 1650 բնակիչներ ստորագրել են Վահագն Չախալյանի արդարացումն ու ազատ արձակումը պահանջող հանրագրի տակ, որը փոխանցվելու է ԱՄՆ պետ քարտուղար Հիլարի Քլինթոնին՝ վրաց իշխանությունների վրա ճնշում գործաադրելու ակնկալիքով։ Մեջբերում եմ բաստաթղթի տեքստը.

Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի ՔլինթոնինՋավախքի ժողովրդից

Saturday, June 2, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի թեկնածու

Այսօր մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ ծավալուն ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեջբերեմ մի քանի հատված նրա ելույթից.
«Այս վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր պատրաստ են մերժել փողի ճնշման, գայթակղության սպառնալիքի մեթոդաբանությունը և քվերակել խղճի համապատասխան»։

Friday, June 1, 2012

Քոչարյանը՝ խոշոր ընկերության տնօրենի թեկնածու


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 12 այլ անհատների թեկնածությունը, ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին: