«Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) հետ և փորձել է պարզել, թե այդ ինչպես ստացվեց, որ նա կողմ է քվեարկել այն կառավարության ծրագրին, որի ղեկավարին չէր էլ ճանաչում։
Հիշեցմեմ, որ ոչ վաղ անցյալում տված իր հայտնի հարցազրույցի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե չի ճանաչում, թե ով է Տիգրան Սարգսյանը,
իսկ երբ լրագրողը նրան հուշել էր, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամն ու ՀՀ վարչապետն է, Սեդրակյանը ասել էր, թե չի հասկանում թե ում մասին է խոսքը։ Այն ժամանակ անգամ կառավարությունն էր արձագանքել այդ սկանդալին, հայտարարելով, որ վարչապետն ու Թոխմախի Մհերը գտնվում են տարբեր արժեհամակարգերում։
Այս անգամ արդեն Սեդրակյանը փորձեց ուղղել իր բացթողում և այս պատմությունը մեկնաբանեց բավականին պրիմիտիվ կերպով, ասելով թե ինքը պարզապես երեք ընկեր ունի Տիգրան Սարգսյան անունով ու չի կողմնորոշվել թե ում մասին է խոսքը գնում, այնուհետև, ոգեշնչված իր իսկ վարկածից մի բան էլ մեղադրեց, թե այդ լրագրողներն են խեղաթյուրել իր ասածը։
- Մեր երկրի վարչապետն է, ես ո՞նց կարող էի նրա հասցեին նման արտահայտություն անել, - ամփոփել է Մհեր Սեդրակյանը։
No comments:
Post a Comment