Friday, June 1, 2012

Քոչարյանը՝ խոշոր ընկերության տնօրենի թեկնածու


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 12 այլ անհատների թեկնածությունը, ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին: 
«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը: 


Նշեմ, որ «Սիստեմա»-ն հանդիսանում ռուսական խոշորագույն հանրային ինվեստիցիոն ֆոնդը, որն իր շահույթով  մտնում է Ռուսաստանի թոփ 10 ընկերությունների ցուցակի մեջ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինվեստիցիոն ընկերություններից մեկը։

No comments:

Post a Comment