Thursday, June 21, 2012

«Ես սովորական երևանցի տղա եմ»Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

HayNews.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի հետ.
- «Շախտյորը» երրորդ անգամ անընդմեջ չեմպիոն է դառնում: Ինչի՞ շնորհիվ է Դոնեցկի թիմը գերազանցում ուժեղ մրցակից «Դինամոյին»:

- Կարգի շնորհիվ, թիմային փոխգործակցության շնորհիվ: Արագ խաղի: Ինչպես նաև սեփական ուժերին հավատալու միջոցով: Մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ:

- Մրցաշրջանի ընթացքում դու փոխեցիր նաև խաղային դիրքը: Հարձակմանն ավելի մոտ դուք քեզ հարմա՞ր ես զգում:

- Այո, իհարկե, ինձ ավելի հարմար է առջևում: Հարձակման գծում ինձ շատ լավ եմ զգում: Սակայն եթե մարզիչը ինձ հենակետային դիրքում խաղացնի, ես դեմ չի լինի: Ինչպես ավելի լավ կլինի թիմի համար:

- «Շախտյորի» կայքի արդյունքներով դու լավագույնն ես թիմում: Հաճելի՞ է:

- Ամեն ինչ շատ պարզ է: Դոնեցկում շատ երկրպագուներ ունեմ հայ համայնքից: Ես հաղթել եմ հիմնականում նրանց շնորհիվ, իհարկե, և նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր քվեարկել են իմ օգտին: Հաճելի էր «Շախտյորից» ստանալ մրցանակը, քանի որ մրցակցությունն այստեղ շատ մեծ է:

- Հետաքրքիր է` ի՞նչ ես զգում, երբ «Դոնբաս Արենայում» քո գոլերից հետո հնչում է «Սուսերով պարը»:

- Մեծ ձեռբերում է ինձ համար: Ոչ բոլորը կարող են նման պատվի արժանանալ` գոլ փխել և լսել մեծ հայրենակցի երաժշտությունը: Ի դեպ, «Ալեքսանդրիայի» դարպասը գրավելուց հետո հնչեց նաև Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը: Կրկնակի հաճելի է, երբ մարդիկ այդ միջոցով ավելի շատ են իմանում հայկական մշակույթի մասին:

- Ինչպե՞ս է, երբ քեզ աստղ ես զգում: 

- Ես ինձ աստղ չեմ զգում: Ես սովորական երևանցի եմ: Աստղերը երկնքում են լինում:

- Երկրպագուների շրջանում ճանաչվածությունը լարո՞ւմ է:

- Ոչ, ընդհանրապես: Շատ հաճելի է, երբ քեզ ճանաչում են փողոցում կամ ռեստորանում: Միշտ դրական զգացումներ եմ ապրում:

No comments:

Post a Comment