Saturday, June 16, 2012

Ադրբեջանական դիվերսիաները «կոտրեցին» ադրբեջանցի զինվորի ոգին և հաստատեցին հայի ոգու ուժը

Haynews.am-ը հրապարակել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի մամուլի ասուլսի ժամանակ հնչած մտքերը։ Փորձագետը անդրադարձել է նոր պատերազմի հավանականությանը, հայակական և ադրբեջանական կողմերի ուժերի հարաբերակցությանը, հասարակության և բանակի պատրաստությանը դրան, ինչպես նաև վերջին շրջանում տեղ գտած սահմանային լարվածությանն ու դրա հետևանքներին։ Նա մասնավորապես նշել է.

Առաջիկա տարիներին Ադրբեջանը ուժային և ռազմատեխնիկական առավելություն չի ունենա հայկական կողմի նկատմամբ: Իրենք կոնկրետություն մտցնելով, փորձում են մեզ սպառնալ, բայց պիտի ասեմ, որ ոչ միայն հայկական կողմը չի զիջում, այլև` ռազմավարական և մարտավարական առումով նույնիսկ գերազանցում է հակառակորդին, ճակատային գծի կոնֆուգուրացիայի մասով դարձյալ առավելությունը մեր կողմն է : Եթե պատերազմ սկսեն, չենք վախենում, որ մենք վերցնենք այն մեր տարածքները, որոնք դեռ իրենց ձեռքին են։
Անդրադառնալով մեր բանակում ու սահմաանամերձ շրջանների բնակչության շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին Ջամալյանը նշել է.
Մի երեխա բակում ֆուտբոլ էր խաղում, իսկ խաղավայրը հեռու սահմանից ընդամենը 2 կմ: Այգեպար գյուղում, մի ընտանիք սահմանին «կպած» տունն էր վերանորոգում, երբ նրա պատուհանից երևում էին հակառակորդի հենակետերը: Սա լավագույն ապացույցն ասվածի, որ հակառակորդի դիվերսիաները չկոտրեցին մեր ոչ զինվորի, և ոչ էլ բնակիչների ոգին: Ավելին` հակառակորդի գործողությունները թուլացրեցին թշնամու բանակի և սահմանամերձ գյուղացիների ոգին: Մենք միաժամանակ հակառակորդին հոգեբանական հարված հասցրեցինք: Եթե նկատեցինք, նրանք ոչ մեկին հերոս չհռչակեցին, 5 կորուստը կարելի է թաքցնել, բայց ոչ 47-ը։
Ասուլիսը ամփոփելով, փորձագետը միտք է հայտնել, որ ադրբեջանական դիվերսիաներին հետևած և ոմանց կողմից ասսիմետրիկ ու չափազանց կոշտ որակված պատժիչ գործողությունները ոչ թե դաժանության դրսևորում է, այլ զուտ անհրաժեշտություն, քանզի մեր արկածխնդիր հարևանին իր տեղը ցույց տալու միջոցը միայն նման ճնշում գործադրելով է հնարավոր։ Նման դեպքերից հետո արդեն ադրբեջանական հասարակությունն է սկսում ճնշում գործադրել իր իշխանությունների ու բանակի վրա, որպեսզի վերջիններս արհեստականորեն չլարն իրավիճակը սահմանամերձ գոտում։
 

No comments:

Post a Comment