Tert.am-ը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որի ժամանակ առաջարկել է Հանրային խորհրդի հովանու ներքո քննարկումներ սկսել Հանրային հեռուստաընկերության և մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ մի խումբ մտավորականներ ու հասարակական գործիչներ բաց նամակ էին ուղղել նախագահին՝ հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության վերաբերյալ։
Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձևավորելու և այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և մտավորականների մասնակցությամբ, - հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
No comments:
Post a Comment