Wednesday, June 27, 2012

Ոստիկանները պատժել են Բենզին Ռուբոյին

News.am-ը հաղորդում է, որ այսօր ոստիկանները կանգնեցրել են ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին (Բենզին Ռուբո) պատկանող 88 ՍԼ 888 համարանիշներով թանկարժեք ջիպը։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների, ոստիկանները կանգնեցրել են մեքենան «արագությունը գերազանցելու» համար, սակայն այլ խոսակցությունների համաձայն, սա եղել է նախազգուշացում Բենզին Ռուբոյին։
Բանն այն է, որ հատկապես Հարսնաքարի իրադարձություններից հետո ոստիկանությունը էլ ավելի հետամուտ է եղել, որպեսզի կատարի նախագահի հանձնարարականը, համաձայն որի օլիգարխները իրավունք չունեն թիկնազորի ուղղեկցությամբ շրջագայել, իսկ Բենզին Ռուբոն վերջին շրջանում ցուցադրաբար հենց այդ կերպ էր վարվում։

Մի կողմից ողջունելի է, որ ոստիկանությունը փորձում է սանձել ամենթողությունը, բայց դե մյուս կողմից էլ շատ ճիշտ հարցադրում է անում հենց news.am-ը։ Ասել է թե, թող գնան տեսնեն ամեն օր ինչպիսի թիկնապահների շքերթներ են տեղ գտնում ԱԺ հարևանությամբ. եթե պայքարել, ապա պայքարել երևույթի դեմ, ոչ թե առանձին վերցված ու «դաբռոն» կորցված դեմքերի։

No comments:

Post a Comment