Monday, June 11, 2012

Սամվել Ալեքսանյանին տուգանել են 50 մլն դրամով

Haynews.am-ը հաղորդում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ 50 միլլիոն դրամով։
Գործին ընթացք է տրվել «Ժառանգության» անդամներ Ստյոպա Սաֆարյան և Անահիտ բախշյանի բողոքի, որտեղ ահազանգվում էր, որ «Նատալի Ֆարմը» խոչընդոտներ է ստեղծում դեղերի ներկրմամբ զբաղվող այլ կազմակերպության գործունեության հանդեպ։

ՏՄՊՊՎ-ի հարուցած վարությի արդյունքում հաստատվել են բազմաթիվ խախտումների և չարաշահումների փաստեր տարբեր տնտեսվարողների մոտ։
Ամփոփոլով վարչական վարույթի արդյունքները՝ հանձնաժողովը հետևյալ 7 տնտեսվարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողություները ճանաչեց որպես հակամրցակցային:
Այդ տնտեսվարողներն են. «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Եվրոֆարմ» ՍՊԸ, «Ռուսֆարմ» ՍՊԸ, «Ամիկուս» ՍՊԸ, «Էգդանի» ՍՊԸ, «Մեգի Էլ» ՍՊԸ , «Կամելիա» ՍՊԸ, «Անիկոֆարմ» ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գևորգյան։ 

No comments:

Post a Comment