Wednesday, October 31, 2012

Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ. Պալաչ

«Ժողովուրդ» թերթը հարցազրույց է վերցրել Արթուր Հարությունյանից (Պալաչ), կապված այն տեղեկությունների հետ, թե նա իբր հուսահատվել է Ծառուկյանի բարեգործական երթուղիների դեմ պայքարելուց և պատրաստվում է արտագաղթել Հայաստանից։ Մեջբերում եմ հարցազրույցը.
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից։

- (Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ո՞նց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել։

- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել։

Monday, October 29, 2012

«Կամելիազարդ տիկինից» մինչև «Անգլուխ ձիավոր»


Մի հիանալի հոդվածի առնչվեցի՝ նվիրված «Նաիրաց պատերազմին»։ Մարինա Բաղդագյուլյանի հեղինակած հոդվածում նկարագրվում է Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի մեջ ծագած կոնֆլիկտը, որն այժմ երևի թե ամենաուշագրավ քաղաքական դրվագն է դրձել մեր ներքաղաքական կյանքում։ Մեջբերում եմ ամբողջությամբ.
Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խորհրդարանը զբաղեցրած խմբակցությունները զարդարելու են տիկնայք եւ օրիորդներ, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ ահա-ահա` մի օր կպայթի…

Saturday, October 27, 2012

Իմ արժանապատվությունից ցածր է կատարողների հետ երկխոսության մեջ մտնելը. Նաիրա Զոհրաբյան


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը` ի պատասխան Էդուարդ Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների:

Սերժ Սարգսյանն առաջադրելու է իր թեկնածությունը


Հոկտեմբերի 26-ին ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N3 սկզբնական կազմակերպության ժողով:
Կազմակերպության 61 անդամներից բացակայում էին 13-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երևանի Ավանի տարածքային կազմակերպության N3 սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանը:
ՀՀԿ Ավանի Տ/Կ կենտրոնական գրասենյակում N3 սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին սզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որոշվեցին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ նշանակել սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանին:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:

Նյութը՝ yelaket.am-ից

Thursday, October 25, 2012

ՇՏԱՊ. Խոշոր փլուզում՝ խանջյան փողոցի վրա


Կես ժամ առաջ Jose ռեստորանայն համալիրի հարևանությամբ խոշոր փլուզում է տեղի ունեցել: 
Ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շինարարության երրորդ հարկը փլվել է շինարարների գլխին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի խմբեր և ստորաբաժանումներ, ինչպես նաև շտապբուժօգնություն ծառայութան աշխատակիցները: 

Monday, October 22, 2012

Միանշանակ մենք պիտի առաջինը հարձակվենք.Հրաչյա Պետրոսյանց

Galatv.am-ը հարցազրույց է վերցրել ճանաչված ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցից՝ կապված տարածաշրջանում առկա սպառազինության մրցավազքի, Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պոտենցիալների և հնարավոր պատրեազմի դեպքում կողմերի ռազմավարության մասին.
- Պրն Պետրոսյանց, ի՞նչ կասեք այս հաշվետվության և այնտեղ ներկայացված թվերի վերաբերյալ:
- Վրաստանի մասով չի կարող որևէ իրական կարծիք հայտնել, որովհետև տեղեկություններ չունի դրա մասին, չի ուսումնասիրել, իսկ 20 հրանոթը, ըստ երևույթին, ընդամենը մեկ հրետանային մարտկոցի համար է նախատեսված, այսինքն այնքան էլ իրենից մեծ բան չի ներկայացում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին և Ադրբեջանին, կարծում եմ այստեղ ավելի շուտ պետք է նայել տեսականիի մասով։ 9 ուղղաթիռի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, սակայն, ոչ պաշտոնական տվյալները մենք չենք կարող հիմք ընդունել։ 2011 թվականին Ադրբեջանը գնել է շատ ավելի ուղղաթիռներ, քան նա ներկայացրել է հաշվետվության մեջ, ուղղակի գնած ուղղաթիռներից միայն ինն  է 2011 թվականին հասել Ադրբեջան։ Հայաստանի մասով կասեմ, որ հայկական կողմն, իրոք, գնել է միայն հրթիռային կոմպլեքսներ։ Առաջին հերթին դա կարելի է պատճառաբանել նրանով, որ հայկական կողմին այս պահին առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել հրթիռա-հրետանային հզորությունը, որպեսզի նույնիսկ դրանով հետ չմնանք Ադրբեջանից, որը վերջին տարիներ կուտակել է մեծ քանակությամբ հրթիռա-հրետանային տեխնիկա ու սպառազինություն, և հետո՝ այսօր հայկական բանակը հիմնականում ունի անհրաժեշտ քանակությամբ այլ ռազմական տեխնիկա և սպառազինություն ու ինչ որ տեղ պիտի հասկանանք, որ դրանց քանակի մեծացումը այնքան էական չէ, ինչքան նոր տեսակի սպառազինության ձեռքբերումը:

Saturday, October 20, 2012

Սոս Սարգսյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր (Video)

Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Բուժող բժիշկ Ռուզաննա Ամյանը նշեց, որ Սոս Սարգսյանին ընդունել են հիվանդանոց երեկ՝ շնչառական անբավարարությամբ, որը ծանր թոքաբորբի հետևանք է։ Բժիշկն ասել է նաև, որ Սոս Սարգսյանն ունի խրոնիկական բրոնխիտ։ 
Տվյալ պահին Սոս Սարգսյանը հետազոտվում է վերջնականապես ճշտելու ախտորոշումը, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: 
- Սոս Սարգսյանը խոսում է, կարդում, գրում, նամակներ է գրում, իրենց ավելի շատ անհանգստացնում է շնչառությունը, - ասել է Ռուզաննա Ամյանը։
Պալատ չենք տեղափոխել, քանի որ Սոս Սարգսյանը եկել է շնչառական անբավարարությամբ, սա արդեն ցուցում է, որ նա դեռ պիտի մնա ռեանիմացիոն բաժանմունքում, ընթացքը ցույց կտա, երբ կտեղափոխենք,- ավելացրեց բժիշկը: 

Friday, October 19, 2012

Չինացի փրկարարը քունգ ֆուի շարժումով փրկել է ինքնասպան լինել ցանկացող տղամարդու և նրա որդու կյանքը (Video)

Ցինհայ նահանգի Սինին քաղաքում երիտասարդ տղամարդը որոշել է մաքրել հաշիվները կյանքի հետ: Նա իր հետ ցանկացել է այն աշխարհ տանել նաև որդուն, որի մորից մեկընդմիշտ հեռացել էր: Իր ձեռքն առնելով 2-3 տարկան երեխային՝ նա նստել է լուսամուտագոգին և սկսել ցատկին հոգեպես նախապատրաստվել: Նրան չի հաջողվել զսպել հույզերը, նրա բարձր լացը լսել են անցորդները և փրկարար ծառայություն զանգահարել:

Thursday, October 18, 2012

Պայթած փուչիկների պատվիրատուն Հովիկ Աբրահամյա՞նն էր

Փուչիկների պատմության հենց առաջին օրից հանրությունը սկուրպուլյոզ կերպով փնտրում էր պատասխանատուներին։ Երեկ ազատազրկան դատապարտվեծ գործով միակ մեղադրյալը Բոզոյանը, բայց բազմաթիվ հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, բաց է մնում այն հարցը թե ո՞վ է եղել մեթանով լիցքավորված փուչիկների պատվիրատուն և արդյո՞ք տեղյակ է եղել, թե ի՞նչ գազով են լցված փուչիկները և ինչ վտանգ կարող են ներկայացնել իրենցից։

Wednesday, October 17, 2012

Մեծ Բրիտանիայում բացվում է աստղերի սերմնահեղուկի՝ աշխարհում առաջին բանկը

Բրիտանական Fame Daddy («Հանրահայտ հայրիկ») ընկերությունը կանանց առաջարկում է երեխա ունենալ հանրահայտ մարդկանցից: Հեգնանքը, սակայն, կայանում է նրանում, որ աշխարհահռչակ դոնորների անունները ֆիրման գաղտնի է պահում՝ ասելով միայն, թե որ ոլորտում է ապագա երեխայի հայրիկը հասել անհավանական հաջողությունների: Ծառայության արժեքը շատ թանկ է: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:

Մինչ օրս այդ ընկերության մասին ոչ ոք չի լսել, հիմնադրի անունը նույնպես ոչինչ չի ասում ո´չ հիվանդներին, ո´չ արհեստական բեղմնավորման կլինիկաների մասնագետներին:

Tuesday, October 16, 2012

Եթե կա քաղաքական պատվեր՝ իրավական պաշտպանության միջոցներ չկան. Օսյկանյանի փաստաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մանրամասն անդրադարձ է կատարել Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի մասին ինչ պես նաև գնահատել դրա առնձին կողմերը։
Ըստ փաստաբանի, գործի դատաիրավական փորձաքննության եզրակացություն և մեղադրանքի որոշումը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այնինչ այս գործում եթե լիներ իրավաբանական բաղադրիչ, ապա այն կկարճվեր։ Ըստ Աթանեսյանի, գործ ունենք զուտ քաղաքական հետապնդման փաստի հետ, հենց այդ պատճառով էլ Օսկանյանն առաջին հարցաքննությունից հետո, որի ընթացքում նա սպառիչ պատասխաններ է տվել քննիչների բոլոր հարցերին, հրաժարվել է պատասխանել է հարցերին։
Ըստ փաստաբանի, հարցի աբսուրդային կողմն էլ առավել ակնառու է դառնում, եթե հաշվի առնենք, որ իր հորդորով Օսկանյանը բարի կամք է դրսևորել ու հիմնադրամի հաշվին է փոխանցել իր հաշվին մնացած գուարը, որի կարիքը հիմնադրամում չկար, այնինչ հավանականություն կար, որ այն կսառեցվեր ու կկորչեր, իսկ խոսքն այստեղ գնում է ոչ ավել, ոչ պակաս 800.000 դոլարի մասին։
Աթանեսյանի համոզմամբ՝ գործում իրավաբանություն շատ քիչ կա, քանզի վարույթը ավելի շատ կապված է քաղաքական զարգացումների, քան բուն տվյալների հետ և եթե գործում լիներ իրավաբանական բաղադրամասը, այն ենթակա էր կարճման՝ տրամաբանությունից զուրկ լինելու պատճառով։ Ամեն դեպքում Ասրյանը պատրաստվում է առաջիկայում գործը կարճելու մասին միջնորդություն ներկայացնի։
«Ոչ թե ես փաստաբանն եմ և պարտավոր եմ այդպես ասել, ես չգիտեմ՝ ինչ ասել իմ վստահողին այս երկրում: Եթե կա քաղաքական պատվեր՝ իրավական պաշտպանության միջոցներ չկան: Սա քաղաքական պրոցեսների հետ է կապված», - հավելեց Ասրյանը։

Monday, October 15, 2012

Շակիրան Բաքվում բարձրացրել է Հայաստանի դրոշը



Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվում ունեցած ելույթի ժամանակ`  բեմում ձեռքին ունեցել է  իր հայրենիքի` Կոլումբիայի դրոշը, սակայն այն մի պահ թարս է բռնել, ինչի արդյունքում ստացվել է, որ Շակիրան Ադրբեջանի մայրաքաղաքում բարձրացրել է Հայաստանի եռագույնը:

Նյութի աղբյուրը

Բնապահպանները պարզաբանումներ են պահանջում բնապահպանության նախարարից

Մի խումբ բնապահապաններ, որոնք ներկայացնում են «Թռչկան» շարժումն ու «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել են Բնապահպանության նախարարին՝ բաց նամակով.
Հարգելի պարոն նախարար,

Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը:

Friday, October 12, 2012

Արզաքանցյանի դիմակը պատռվում է. News.am-ին տված նրա հարցազրույցը սուտ էր (Video)

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը news.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր թիկնապահներին բերման ենթարկելու մասին տեղեկություններին: «Իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ»,- հայտարարել է Արզաքանցյանը եւ ընդգծել, որ իրեն 4 թիկնապահներ են ուղեկցել:

Ի պատասխան հնչած մեղադրանքների, Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել, որոնք տառացիորեն պառում է օլիգարխի դիմակը։ 
«Նախ ասեմ, որ ոստիկանությունը չի զինաթափել Արզաքանցյանի թիկնազորին, այլ զգուշացրել եւ կարգի է հրավիրել: Համապատասխան տեսագրության մեջ էլ հստակ երեւում է, թե ինչպես են հանդիպակաց գոտով երթեւեկում թիկնապահները` հետեւելով Արզաքանցյանի մեքենային: Կասեցնելով նման գործողությունը ոստիկանությունը նախեւառաջ ապահովել է պրն Արզաքանցյանի անվտանգությունը, որովհետեւ հանդիպակած գոտի դուրս գալը չափից դուրս վտանգավոր է»,-մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ահարոնյանը հայտնեց նաեւ, որ Արզաքանցյանի թիկնազորի մեջ իրոք կան Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ` պայմանագրային հիմուքններով: «Այլ հարց է, որ պրն Արզաքանցյանի ոչ միայն անձը այլ նաեւ գույքը պայմանագրային հիմունքներով Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներն են պահպանում, իհարկե պայմանագիրը կարծեմ գործում է միակողմանի, որովհետեւ ամիսներ շարունակ չի վճարվում»:

Հարցին, թե իրոք տեղին է Արզաքանցյանի դիտարկումը, որ այդ ամենը շոու է եղել եւ որ ոստիկանությունը զինաթափում է իր իսկ աշխատակիցներին, Ահարոնյանը արձագանքեց. «4-5 թիկնապահ բացում են մեքենայի դուռը, որպեսզի պրն Արզաքանցյանը նստի, եթե դա անվտանգության առումով է արվում...շոուն հենց դա է»:

Ահարոնյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արզաքանցյանի մեքենայի վրա ԱԺ պետհամարանիշ է, երբ նա վաղուց արդեն պատգամավոր չէ:

Կից ներկայացնում ենք Ոստիկանության տեսանյութը.


Նյութը՝ yerkir.am-ից

ՀՀ իշխանությոոններն իմ վրա ճնշում չեն գործադրել. Արա Աբրահամյան


Այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ Արա Աբրահամյանի վրա ճնշում են գործադրել ՀՀ իշխանությունները, այդ իսկ պատճառով նա հրաժարվել է Վարդան Օսկանյանի վերաբերյալ իր հայտարարությունց, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց. «Մենք այդ հայտարարությունը չենք տարածել։ ՀՀ իշխանությոոններն իմ վրա ճնշում չեն գործադրել։ Այնպես էլ չի, որ ես ճնշվող եմ եւ ճնշվողի տպավորություն եմ թողնում։ Մենք միշտ պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ այսօր նույնպես, քանի որ ես պետականություն հասկացող անձնավորություն եմ»։ 
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ «Սիվիլիթասի» գումարները լվանալու գործում ներգրավելու առնչությամբ տեղեկություն էր տարածվել, որ Արա Աբրահամյանը երեւույթը քննադատող հայտարարություն էր տարածվել, սակայն մի քանի ժամ հետո ինքը Արա Աբրահամյանը հերքեց, որ ինքը որեւէ առնչություն ունի այդ հայտարարության հետ։ 

Wednesday, October 10, 2012

Ես լեսբուհի չե´մ. Ջուս

Juice.«Ես կանացի մարմին չեմ սիրում, ես տղամարդու մարմին եմ սիրում»Հայկական շոու բիզնեսի ամենասկանդալային դեմքերից մեկը՝ երգչուհի Ջուսըը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև իր սեռական կողմնորոշման շուրջ արծարծվող ասեկոսեներին։ Ստորև, ներկայացնում եմ Ջուսի հարցազրույցը.

Tuesday, October 9, 2012

Facebook-ը խոստովանել է, որ կարդում է օգտատերերի նամակագրությունները


Facebook-ի ներկայացուցիչները The Next Web-ի հետ զրույցում հաստատել են, որ սոցցանցը ավտոմատ կերպով սքանավորում է անձնական հաղորդագրություններն արտաքին հղումի առկայության դեպքում, հաղորդում է Vesti.ru-ն:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ դա արվում է like-երի հաշվարկի համար այլ կայքերում:

Հատուկ ալգորիթմը ստուգում է նաև հղումները, որպեսզի ձևավորի նախնական դիտումների բլոկն ու վստահ լինի, որ հաղորդագրությունը սպամ չէ: 

Արշակ Սադոյանը պատրաստվում է քաղաքականություն կմտնի պատուհանից

«Առավոտ»-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ՝ վերջինիս արված հայտարարության վերաբերյալ, համաձայն որի, նա պատրաստվում էր վերադառնալ մեծ քաղաքականություն պատուհանից։
Այն հարցին, թե այդ ի՞նչ պատուհանի մասին է խոսքը, արդյո՞ք նույն այն պատուհանի մասին է խոսքը, որի միջոցով խորհրդարան մտան Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով հարությունյանը, մեր Ժիրինովսկին պատասխանել է, որ իրեն վիրավորում է նման համեմատությունը, քանզի ինքը չի ուզում, որ զուգահեռներ անցկացնեն իր և «զուռնա-դհոլների» հետ։

Monday, October 8, 2012

Ռուբեն Հայրապետյանին դատի են տվել

1in.am-ը հաղորդում է, որ «Վահե Ավետյան» հասարակական շարժաման նդամներ Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուքասզյանը հայտարարել են, որ պատրաստվում էն այսօր դատական հայց ներկայացնել դատարան ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվելլ Դ´Արմենի» ամսագրին տրված իր հայտնի հարցազրույցում հնչած վիրավորանքների և սպառնալիքների կապակցությամբ։
Ինչ վերաբերում է հարցազրույցում ակնարկված շարժման մեկ այլ ակտիվիստին՝ Դավիթ Սանասարյանին, ապա վերջինս կոնկրետ բան չի ասել և միայն հայտարարել է, որ ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի, այսինքն՝ այսօր։
Այնուամենայնիվ, Հրանուշ խառատյանը կասկածներ ունի, որ այս պատմությունը որևէ էական հետևանք կունենա, քանի որ նա խիստ չի վստահում ինչպես մեր արդարադատության համակարգին այնպես էլ «արդարարդատություն» ասվածի պետական ընկալմանը։

Friday, October 5, 2012

Facebook-ի նոր գովազդային հոլովակը (Video)

Facebook-ն իրեն համեմատել է աթոռի հետFacebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում տեղադրել է սոցկայքի հերթական գովազդը, որտեղ կայքը համեմատվում է աթոռի հետ:

Մանրամասները` տեսանյութում.

«Վիո Գրա»-ն փլուզման եզրին է


12 տարվա գոյությունից հետո ԱՊՀ-ի ամենահայտնի խմբերից մեկը՝ «Վիա Գրա»-ն, միանգամայն հնարավոր է՝ դադարեցնի գոյությունը: Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հանդիպել է ուկրաինական խմբի անդամների հետ՝ քննարկելու խմբի հետագա ճակատագիրը և հայտնելու նրանց՝ պայմանագրի հնարավոր խախտման մասին: Խմբի անկման պաշտոնական պատճառը Մելաձեն չի հայտնում: Այս մասին հայտնում է Կիևի «Сегодня» թերթը:

Thursday, October 4, 2012

ՇԱՏՊ. կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը

Կառավարությունը վաճառեց ԱԳՆ-ի շենքը «Տանգո»-ին
Կառավարության այսօրվա, հոկտմբերի 4-ի նիստի ժամանակ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, համաձայն, որի նախատեսվում է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:
Կառավարությունն ընդունեց այս որոշումը:

Նյութը՝ www.ilur.am-ից 

Tuesday, October 2, 2012

Մարդու իրավունքների պաշտպանը նախազգուշացնում է համաքաղաքացիներին

Հարգելի համաքաղաքացիներ,

Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։

Monday, October 1, 2012

Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի, Լիբանանի և Հորդանանի գործընկերների

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպումների շարք է ունեցել արաբական երկրների իր կոլլեգաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ։
Լիբանանի արտգործնախարարի հետ ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի ակնկալվող այցը Լիբանան, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցը տարբեր միջազգային կառույցներում։
Հորդանանի ԱԳ նախարարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հորդանանում ՀՀ պատվո հյուպատոսություն բացելու վերաբերյալ։