Thursday, February 28, 2013

Նախկին դիվանագետը հայտարարել է Ուգո Չավեսի մահվան մասին


Ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին. հաղորդում է РБК-ն:
Կոլումբիական NTN24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Չավեսին Հավանայից տեղափոխել են Կարակաս 4 օր առաջ, քանի որ Կուբայի իշխանությունները չէին ցանկանում անջատել նախագահի արհեստական շնչառության սարքը: Հայրենիքում բժիշկները, ամենայն հավանականությամբ, անջատել են սարքը: Նման որոշում կայացվել էր, քանի որ դեռ Կուբայում բժիշկները Չավեսի մոտ ախտորոշել էին գլխուղեղի մահ:

Wednesday, February 27, 2013

Սերժ Սարգսյանը նույնակարծիք է Սերժ Թանգյանի բարձրացրած հարցերի մեծամասնության հետ. Արմեն Արզումանյան

Արմեն Արզումանյան. Սերժ Սարգսյանը նույնակարծիք է Սերժ Թանգյանի բարձրացրած հարցերի մեծամասնության հետ
Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը  NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է և պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.

Սերժ Թանկյանի նամակները գրե՞լ է «Սիվիլիթասի» տնօրենը


Սերժ Թանկյանի նամակները գրե՞լ է «Սիվիլիթասի» տնօրենը«Առաջին լրատվականի» տեղեկություններով` ռոք երգիչ Սերժ Թանկյանի զույգ նամակները, որոնք ուղղված էին նախագահ Սերժ Սարգսյանին, գրվել են Հայաստանում` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլիթաս» ընկերության տնօրեն` ԱՄՆ քաղաքացի Սալբի Ղազարյանի կողմից։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանին նամակ էր հղել` նախ շնորհավորելով, հետո քննադատելով մեր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։ 

Tuesday, February 26, 2013

Այսօր Սերժ Թանգյանը հանդես է եկել նոր նամակով.

Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը
Այսօր Սերժ Թանգյանը հանդես է եկել նոր նամակով.


«Հարգելի Պարոն Նախագահ,

Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է:

Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին:

Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: 

Շատ կարեւոր քայլ` ԼՂՀ ճանաչման ուղղությամբ


Շատ կարեւոր քայլ` ԼՂՀ  ճանաչման ուղղությամբԼիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավորների մի խումբ հռչակագիր է ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Փաստաթղթի ամբողջական տեքստը` ստորեւ:

ՀՌՉԱԿԱԳԻՐ


Հաշվի առնելով այն, որ այս տարի լրացել է Արցախյան շարժման 25-ամյակը, երբ հայ ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, իսկ Լիտվան այդ ժամանակ ողջունեց այդ ձգտումը և հանդես եկավ խնդրի խաղաղ լուծման օգտին.

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն իրենց անկախության համար մղվող պայքարում առաջնորդվել են միջազգային իրավունքի նորմերով, ժողովրդավարական արժեքներով ու համընդհանուր գաղափարներով, որոնց շարունակում են հավատարիմ մնալ մինչ օրս.

Սերժ Սարգսյան պատասխան նամակը՝ Սերժ Թանգյանին


Նախագահ Սերժ Սարգսյանը նամակ-պատասխան է ուղղել աշխարհահռչակ ռոք երգիչ ևակտիվիստ Սերժ Թանգյանին, որը շնորհավորական նամակ էր հղել ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանին՝ տարակուսանք հայտնելով փետրվարի 18-ի ընտրություններում նրա տարածհաղթանակի վերաբերյալՍերժ Սարգսյանի նամակը ներկայացված է ստորև:
Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին


Աշխարհահռչակ ռոք երգիչ և ակտիվիստ Սերժ Թանգյանը նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տարակուսանք հայտնելով փետրվարի 18-ի ընտրություններում նրա տարած հաղթանակի վերաբերյալ: Նամակը ներկայացված է ստորև:
«Հարգելի պարոն նախագահ,
Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ՝ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Sunday, February 24, 2013

Հեռախոսազրույց Վովա Գասպարյանի և Րաֆֆի Հովհանիսյանի միջև (Video)

Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի հեռախոսազրույցի տեսագրությունը՝ երեկվա հանրահավաքից։

Saturday, February 23, 2013

Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը կանխեց մարդկանց «Սերժիկ հեռացիր» բացականչումը


Քիչ առաջ Գյումրիում ավարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Այսօր դա հինգերորդ քաղաքն էր, որտեղ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուն հանդիպել է քաղաքացիներին: Մինչ այդ Րաֆֆին այսօր եղել է Աշտարակում, Ապարանում, Սպիտակում և Վանաձորում: Ինչպես հանրահավաքում գյումրեցիներին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղը, եռագույնը համբուրելով, նա պայքարը պետք է վերադարձնի Երևան:

ՀԱԿ-ը դարձավ կուսակցություն

ՀՀՇ-ն դարձավ «Հայ ազգային կոնգրես» Հայոց համազգային շարժումն այսուհետ կոչվել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը և վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է մնալ Հայոց համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն և ժառանգորդը: Քվեարկությանը մասնակցած պատվիրակներից որոշմանը կողմ են քվեարկել 375-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ 3 պատվիրակ:

Աղբյուրը՝ Emedia.am

Վանաձորի քաղաքապետը` իր հնարավոր պաշտոնանկության մասին

Վանաձորի քաղաքապետը` իր հնարավոր պաշտոնանկության մասինՎանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայտարարում եմ, որ ես Վանաձորի քաղաքապետի պաշտոնից հրաժարական չեմ տվել և այդպիսի պահանջ ինձ չի ներկայացվել: Սակայն, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, եթե երկրի նախագահի, կուսակցության ղեկավարի կողմից նման պահանջ ներկայացվի, ես կկատարեմ այդ որոշումը»:

Ծեծկռտուք` Ազգային Ժողովում


«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ:

Thursday, February 21, 2013

Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի երթը նախագահական

Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի երթը նախագահականՐաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ գնում է Սերժ Սարգսյանի մոտ հանդիպման։ Հրապարակում հավաքված բազմությունը դեպի Բաղրամյան 26 սկսեց շարժվել նրա հետ։ Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել Րաֆֆի Հովհաննիսյանի և իր համակիրների երթը դեպի նախագահական։ Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերիի Օսիպյանը նշեց, որ ինքնաբուխ ցույցերն ու երթերը չպետք է գերազանցեն 100 հոգին։ Դրան ի պատասխան Րաֆֆին ժողովրդին կոչ արեց քայլել 50/50 խբերով ու գնալ առաջ։ Վալերի Օսիպյանի ակնարկը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ է հասկացել իր ասածը՝ մնաց անպատասխան։ Այս պահին հարյուրավոր մարդիկ շարժվում են դեպի նախագահի նստավայր։ 

Աղբյուրը՝ emedia.am

Wednesday, February 20, 2013

Աղքատը ավելի հարուստ ա, քան էսօրվա պոռնիկ հարուստները. Բուռնաշ

Աղքատը ավելի հարուստ ա, քան էսօրվա պոռնիկ հարուստները. Բուռնաշ՛՛Հրապարակ՛՛-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյումրիում այդքան քիչ ձայն ստացավ:
- Հիմա լսի ուշադիր, ինչ եմ ասում: Մենք հաղթել ենք: Ազգով ենք հաղթել: Գիտեք, ամբողջ էությունը մեր հաղթանակի կայանում է մեր ազգի անվտանգության եւ էն երաշխիքի մեջ, որ մենք ցնցումներ չապրենք: Ամենակարեւորը, որ ժողովուրդը փորձեց իմաստավորի իրա էությունը, եւ էսօրվա մեր ընտրված նախագան պետք է հասկանա ու պիտի գիտակցի ու պետք է համարժեքավորի իրա հայությանը: Իրա չուզողների կամքը խնդրի, որ համոզմունք առաջանա, իրա չուզողներին բավարարի:

Գիշերելու են Ազատության հրապարակում


Գիշերելու են Ազատության հրապարակում
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» հրապարակում հայտարարեց, որ այսօր մնալու են հրապարակում և սպասելու են Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ վաղն Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել Սերժ Սարգսյանը:

Աղբյուրը՝ 168.am

Արման Մելիքյանը պարզել է, թե ի՞նչ մեխանիզմներով են կեղծվել ընտրությունները

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի նախկին թենածու Արման Մելիքյանն ասաց, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ ընտրությունները կեղծվել են: Դրանք, իհարկե, դեռ պետք է քննվեն, բայց այն, ինչը որ կա, նա միանգամայն բավարար է համարում, որպեսզի ԿԸՀ ողջ կազմը դառնա քննչական մարմինների հետաքրքրության առարկա: «Շնորհիվ «Շանթ» հեռուստաընկերության օն-լայն հեռարձակման, պարզեցինք, թե ինչ մեխանիզմով են կեղծվել ընտրությունների տվյալները»,- հայտարարեց թեկնածուն: Ըստ այդմ, ժամը 23-ին, 24-ին, 1-ին եւ 2-ին հեռուստաընկերությունը տվյալներ է հրապարակել:

ԿԸՀ դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը ավարտվել է. ստացվել է 51 դիմում

ԿԸՀ դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը ավարտվել է. ստացվել է 51 դիմում
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկի եւ ընտրության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ 51 դիմում են ստացել, որոնք վերաբերում են 57 տեղամասերի: Այս մասին ԿԸՀ մամուլի քարտուղարի Հերմինե Հարությունյանը:
Նա նշեց, որ 47 դիմում ստացվել է տեղամասերում քվերարկության արդյունքներն անվավավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ 4 դիմում վերաբերում էին 10 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկին:

Monday, February 18, 2013

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների տրամադրությունը շատ բարձր է. Մենք մեր խնդիրը լուծել ենք

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների տրամադրությունը շատ բարձր է. Մենք մեր խնդիրը լուծել ենք
Նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ ընտրությունների արդյունքերի ամփոփումը կմնա ՀՀԿ կենտրոնական շտաբում: Նրա եւ մյուս ՀՀԿ-ականների տրամադրությունը շատ բարձր է: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, ՀՀԿ կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ դա պայմանավորված է նրանով, որ կարողացել են շատ որակյալ ընտրություններ կազմակերպել:
Նրա խոսքով` ինքը Սերժ Սարգսյանի հետ չի խոսել ընտրությունների ընթացքի մասին: «Բայց, թե exit poll-ի տվյալները, թե դիտորդների գնահատականները խոսում են մի փաստի մասին, որ հայ հասարկությունն իշխանությունների վստահությամբ կարողացավ  ի հեճուկս շատ մարդկանց, ովքեր խոսում էին ազատ, արդար ընտրությունների անցկացման ոչ իրատեսության մասին, այսօր արդեն ոչ մեկը չի խոսում, որ Հայաստանում այս ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել:
Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ իրենք իրենց արջեւ դրված խնդիրը լուծել են: «Հայաստանում, այլեւես անշրջելի փաստ է ժողովրդավարության զարգացումը եւ ժողովրդավարական ընտրությունների  կազմակերպումը դա արդեն իրակնություն է: Եվ exit poll-ի տվյալները, եւ նաեւ մեր տվյալները խոսում են այն մասին, որ մեր թեկնածուն ֆավորիտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ակտիվի հետ կենտրոնական շտաբում հետեւում են ընտրություններին, լրահոսին:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները ֆեյսբուքում ահազանգում են, որ կեղծիքներ, ընտրակաշառքներ կան, նա արձագանքեց. «Տվյալնե՞ր, թե՞ բամբասանքներ: Տվյալները դա փաստերն են: Ցանկացած կեղծիք պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Ես չգիտեմ, թե ֆեյսբուքում, ով ինչ է ներկայացնում: Ես հետեւում եմ ԿԸՀ-ի տվյալներին: Իսկ, ֆեյսբուքում պարոն Հովհաննիսյանի կողմնակիցները ցանկություն են ներկայացնում, թե իրականություն, դա արդեն կերեւա վաղը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Աղբյուրը՝ news.am

Վահրամ Սահակյանը Սերժ Սարգսյանին է ընտրել

Վահրամ Սահակյան, Րաֆֆի Հովհաննսիյան, Սերժ ՍարգսյանՎահրամ Սահակյանը դժգոհեց, դժգոհեց, վերջում ասաց, որ Սերժ Սարգսյանի  օգտին է քվեարկել:
«Հիմա ես չունեմ մասնագիտություն, չգիտեմ` ինչ պիտի աշխատեմ,  բայց ես ոչ լացող եմ, որ հուսալքվող եմ, ոչ մարդկանց հետևից խոսացող եմ, ոչ էլ լուտանքներ եմ թափում, որն էսօր մոդա ա: Շատ տխուր է, որ հերոսություն է համարվում էսօր գործող իշխանություններին քննադատելը»,-mardik.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն և ավելացրեց, որ պետք է սիրել ու հարգել պետությանը, թեկուզ, եթե պետությունը քեզ չի սիրում:
Ինչ վերաբերում է թեկնածուներին ու նրանց իրականացրած քարոզարշավին, ապա Վ. Սահակյանն ասաց, որ շատ ծիծաղելի ու մանկական քարոզարշավ էր իր համար, հատկապես «իրենք իրենց ընդդիմադիր անվանողների» իրականացրած քարոզարշավները:

Լրագրողի հեռախոսազրույցը` ընտրակաշառք բաժանող «հրահանգչի» հետ (ձայնագրություն)



ԳԱԼԱ-ի լրագրողի հեռախոսազրույցը` գումար բաժանող «հրահանգչի» հետ (ձայնագրություն)ԳԱԼԱ  հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, կայքի թղթակցին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաև մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» և հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով:  Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր  փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:
Ներկայացնում ենք այդ հեռախոսազրույցներից մեկի վերծանված տարբերակը՝ հասկանալի պատճառով չենք հրապարակում միայն անունները:
Լրագրող- Բարեւ, ձեզ
Հրահանգիչ-Բարե՞ւ, ո՞վ է
Լրագրող -Աշխենն է, երեկ քու համարդ տվեցին, Սովխոզ էի ես:
Հրանագիչ-Աշխե՞ն…
 Լրագրող- Ինձ համար, որ զանգեցին…
Հրահանգիչ- Է՜, հետո՞:
Լրագրող- Ես գուզեմ գրվիմ, ի՞նչղ ենենք որ:
Հրահանգիչ- 31 դպրոցը կընտրե՞ս, թե՞ մանկապարտեզը:
Լրագրող- Մանկապարտեզը:
Հրահանգիչ- Մանկապարտե՞զը, ձեր տները ո՞ր կողմն է, ազիզ ջան:
Լրագրող- Ես գրանցված եմ Ղանդիլյան 10, չէ այդտեղ կապրիմ:
Հրահանգիչ- Չէ՛, մերը չէ, ազիզ, քուկդ:
Լրագրող -Իսկ ո՞ւմն է որ…
Հրահանգիչ- Դու պտի կայարանի մոտը նայես, ուրդե՞ղ կա ընտրատարածք:
Լրագրող- Բայց ինձ ձեր մյուս հրահանգիչը՝ x-ը ասաց, որ դիմեմ մանկապարտեզը:
Հրահանգիչ- Ի՞նչղ, մանկապարտեզը նայե՞լ ես: Ուրեմն կերթաս կայարան՝ ընտրատարածքը՝ ընտեղ որ դպրոցն է՝ երկաթգծի տեխնիկումի կողքը, ընդեղ նայե անունդ, եթե չեղավ, մե հատմ էլ զանգե կըսեմ:
Լրագրող- Մի բան էլ հարցնեմ էլի՝ ես էլի մարդ կարող եմ բերել, որ Ձեր ցուցակների մեջ գրանցեք, այդ հարցով ո՞ւմ դիմեմ, էլի նույն տեղում են գրանցված: Էդ շենքի բնակիչներին էլ կարող եմ բերել:
Հրահանգիչ- Լսե, ընձի լսե, որ տարածքն որ պտի ընտրեք, էդ հրահանգիչին դիմե: Էն դպրոցից կրնաս ճշտես, ուր որ դու պտի ընտրես: Էդ կողը դպրոց է, մանկապարտեզ է, թե կառավարչություն է, մտի ներս, հարցու Ձեր հրահանգիչը ով է, իրանք կըսեն:
Լրագրող- Բայց կարող է չգրանցեն, որովհետեւ այն անգամ էլ խոստացան ու չարին:
Հրահանգիչ- Չէ, չեն կրնա չգրանցեն, իրավունք չունին՝ չգրանցեն, էղա՞վ:
Լրագրող- Իսկ ինչքա՞ն պտի տան որ:
Հրահանգիչ- Հինգ հազար:
-Լրագրող -Հինգ հազա՞ր, բայց ասին՝ տասը հազար:
Հրահանգիչ- Ես ըդքան գիտեմ, ով որ ասել է, թող ինքը էդքան տա:
Լրագրող- Մարդ որ բերեմ, չի՞ ավելնա, ես մի 10-15 հոգի կարող եմ բերել:
Հրահանգիչ- Չէ դու նախ մեր տարածքը չես, ու հեչ բանով էլ չես կրնա ընձի օգնե:
Լրագրող- Ես լրացուցիչ ցուցակ կբերեմ, ես նախկինում էլ աշխատել եմ, էլի:
Հրահանգիչ- Առաջվա ցուցակների պես չէ հմի, աղջիկ ջան, հմի ով որ մեր ցուցակների մեջ կա իրանք են, որոնց մենք գրանցել ենք:
Լրագրող- Հմի վերջին գինը 5000, հա՞:
Հրահանգիչ- Չեմ հասկնա, դու հմի գին կորոշե՞ս, դու գին կրնա՞ս փոխես, դու գնա Կոշտոյանի մանկապարտեզ:
Իսկ ե՞ս ում դիմեմ` ընձի էլ գրանցեն, ես էլ ելնիմ հաշվառեմ:
Կոշտոյանի մանկապարտեզ գնա, հրահանգիչին ասա, թող գրանցեն:
Լրագրող- Հա, բայց ես էլ, որ հաշվառում անեմ, ում դիմեմ:
Հրահանգիչ- Ըդուր համար ուշացել ես, չես կրնա հաշվառում անես: Դու Կոշտոյանի մանկապարտեզը գնա, դպրոցը չէ, կամ 29 դպրոցը կամ էլ մանկապարտեզը, ներս մտի, իրանց հրահանգիչներին հարցրու, իրանք քեզի պարտավոր են տեղեկացնելու ամեն ինչ:
Լրագրող-Լավ, շատ մերսի:
Ձայնագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հասկանալի պատճառներով, խոսակցության ոչ ամբողջական տարբերակն ենք հրապարկում, որպեսզի չհնչեն անուններ:

Աղբյուրը՝ 168 ժամ

Լոռվա մարզում գրանցված խախտումները (ցանկ)


Լոռիի մարզում գրանցված խախտումներըՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն եւ այլն: Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, բոլոր արձանագրված խախտումները կատարվում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:

Դատախազությունը 10:30-ի դրությամբ ընթացք է տվել 6 հաղորդման

Դատախազությունը 10:30-ի դրությամբ ընթացք է տվել 6 հաղորդման
Հայաստանի նախագահի  փետրվարի 18-ի ընտրության քվեարկության օրը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6  հաղորդման:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաղորդումերին ընթացք է տրվել` հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ նախագահի թեկանծուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:

Sunday, February 17, 2013

Սամվել Ալեքսանյանը Ախուրյանի Շաքարի գործարանից ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ընտրող է տարել Երևան (ՖՈՏՈՇԱՐՔ)



ԳԱԼԱ-ի աղբյուրները դեռ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է ավտոբուսներով ընտրողներ տանել մայրաքաղաք՝ Ախուրյանում գտնվող Շաքարի գործարանի իր աշխատակիցներին: Այն, ինչի մասին հաղորդում էին մեր աղբյուրները, այսօր արդեն ֆիքսեց ԳԱԼԱ-ի տեսախցիկը: Այսօր՝ փետրվարի 18-ին, առավոտյան 09:05-ին Ախուրյանի Շաքարի գործարանի բակից շարժվեց աշխատակիցներով լիքը 4 միկրոավտոբուս և մեկ մեծ մարդատար ավտոբուս: ԳԱԼԱ-ի տեսախցիկը ֆիքսեց նաև այդ ավտոբուսների համարները: Ուղևորներով լիքը ավտոբուսները մեզ կանգնեցնել չի հաջողվել: 

Վլադիմիր Գասպարյանը միշտ առաջինն է քվեարկում (Video)


Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը ՀՀ ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն էր: Ուղիղ ժամը 8-ին նա մտավ ընտրատեղամաս, բարձր տրամադրությամբ ողջունեց ներկաներին: Մի քանի հարցերի պատասխանելու խնդրանքին, ոստիկանապետն ասաց, որ այսօր լռության օր է, այդուհանդերձ, պատասխանեց մի քանի հարցի:

Ահազանգ. քվեատուփի տակ անցք կա


08։45 Երևան, Ավան, 1/6 ԸՏ–Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։
Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովn իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտրական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

Աղբյուրը՝ lurer.com

Friday, February 15, 2013

ԱԱԾ-ն բացահայտել է չկայացած ահաբեկչի

ԱԱԾ-ն բացահայտել է չկայացած ահաբեկչին. նա գումար էր շորթում «Զվարթնոցի» տնօրենից
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց» միջազգային  օդանավակայանի տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով  գումար շորթելու  դիտավորությամբ,

Որտե՞ղ են գրանցված ներկա ու նախկին նախագահները, թեկնածուներն ու օլիգարխները

Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը
ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Ձորափի փ. 72 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախագահի դուստրը` Սաթենիկ Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սուրենի Սարգսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Չարենցի փ. 70 114 հասցեում: Նույն հասցեում գրանցված են նաեւ վարչապետի տիկինը` Գոհար Սարգսյանը եւ նրանց դուստրը` Նարինե Սարգսյանը:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Արգամի Աբրահամյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Տերյան Փ. 66 18 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաեւ ԱԺ նախագահի հարսը, ԲՀԿ առաջնորդի դուստրը` Էմմա Ծառուկյանը:

ՀՀ նախկին նախագահ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը գրանցված է Երեւանի Կենտրոն համայնքում, Ծիծեռնակաբերդի փ. 10 հասցեում: Նույն հասցեում գրանցված է նաեւ նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը եւ հարսը` Լիլիթ Տեր-Պետրոսյանը:

Thursday, February 14, 2013

Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դատախազությունում ստացվել է 30 հաղորդում

Ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դատախազությունում ստացվել է 30 հաղորդում
2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում:
Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում:
30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 4-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 21 հաղորդում քննարկման փուլում է:

Ամուսնալուծված հայ հայտնիները (Photo)

Ամուսնալուծված հայ հայտնիները (Photo)


Ամուսնությունը տղամարդու և կնոջ` պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ: Սա է ամուսնության օրինական սահմանումը: Երջանիկ են այն զույգերը, ում հանդեպ ճակատագիրը բարի է գտնվել և ամուսնությունն եղել է հարատև: Սակայն այս կյանքում ոչ ոք ցավոք ապահովագրված չէ դժբախտությունից, ասել է թե ընտանեկան կամ ամուսնական բաժանությունից, որը որոշ դեպքերում պսակվում է հաջողությամբ, զույգը գտնում է իր իսկական կեսին և դառնում ավելի երջանիկ: Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների այն ամուսնական զույգերին, ովքեր պաշտոնապես բաժանված են. ժողովուրդն այդ դեպքում կասեր` դատով դատարանով բաժանվածները:

Tuesday, February 12, 2013

Սոնա Շահգելդյանը հրապարակել է իր սիրելիի լուսանկարը


Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղարդել է իր լուսանկարը մի տղայի հետ, ով հավանաբար իր սիրած անձնավորությունն է: Այդ մասին կարելի է նկարի տակ գրված մեկնաբանություններից: Երգչուհուն լուսանկարի ներքևում մաղթել են երջանկություն:

Monday, February 11, 2013

13 ֆանտաստիկ գոլեր՝ սուր անկյունից կատարած անկրկնելի հարվածներով (Video)

Ձեզ ենք ներկայացնում 13 ֆանտաստիկ գոլեր, որոնք խփվել են սուր անկյունից կատարած հիանալի հարվածներով:

Saturday, February 2, 2013

Պարույր Հայրիկյանն իր ոտքով դուրս է եկել հիվանդասենյակից, զրուցել հավաքվածների հետ (Photo)

Պարույր Հայրիկյանն իր ոտքով դուրս է եկել հիվանդասենյակից, զրուցել հավաքվածների հետ. ՖՈՏՈՇԱՐՔ


Պարույր Հայրիկյանն այսօր ժամը 11.00-ի սահմաններում իր ոտքով դուրս է եկել Վերակենդանացման բաժանմունքից, ողջունել դրսում հավաքվածներին, զրուցել նրանց հետ։
Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել. «Ես լավ եմ, մի երկու պրոցեդուրա կա, դրանք էլ անեմ։ Մի սկզբունք կա էլի, ավելի լավ է լինես առողջ, քան հիվանդ»։ 

Friday, February 1, 2013

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը


Կյանքի 81-րդ տարում մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը:
Ծնվել էր 1932 թվականի ապրիլի 24-ին՝ Երեւանում: 1959-90 թվականներին եղել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավար, հանձնաժողովի անդամ էր, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի, ԽՍՀՄ եւ Եվրոպայի եռակի, Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն: