NEWS.am Sport-ը հարցազրույց է վերցրել շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանըից.
Լեւոն, դու միշտ ասում ես, որ հանգստություն ես գտնում երաժշտության մեջ։ Մրցաշարից առաջ լինո՞ւմ է, որ կտրվես աշխարհից եւ մնաս միայն երաժշտության հետ։
Ինձ մոտ միշտ է այդպես լինում։ Ես ֆանատ չեմ, բայց երաժշտության մեջ ֆանատիզմ ունեմ։ Այն ինչ մարդիկ կոչում են «աստվածային» կամ «տիեզերական», ինձ մոտ այդ զգացողությունը գալիս է երաժշտությունից։
Ջազի սիրահար ես, բայց ո՞ր որաժշտության մեջ ես գտնում հանգստություն։
Ես չեմ առանձնացնի։ Ինձ համար Ջոն Քոլթրեյնն ամեն ինչ է։ Ես նրա երաժշտության հավատացյալն եմ։ Ես չեմ կարող ասել, թե նա ինչ երաժշտություն է նվագում, դա զգում ես քո մեջ։ Շատ եմ սիրում ֆոլկլյոր։ Եվ կարեւոր չէ, թե որտեղից է այդ երաժշտությունը՝ Հայաստանից, Աֆրիկայից, Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Վարպետը մնում է վարպետ։ Եթե քո մեջ դու գտնում ես այդ հարազատությունը երաժիշտների հետ, դա ամենագեղեցիկ բաներից է։