Tuesday, March 12, 2013

Ովքեր են ԱԺ կուսակցությունների ամենահարուստ պատգամավորները



Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորներըԱրդեն գաղտիք չէ, որ պատգամավորներից շատ շատերը չեն մնացել իրենց չոր աշխատավարձի հույսին, որն ինչպես իրենք են ասում՝ չի բավականացնում նույնիսկ սեփական հագուստի համար։ Ուստի պատգամավորներն էլ ինչպես ժողովուրդն է ասում՝ կողքից այլ եկամուտներ են ստանում։ Հարկ է նշել, որ այս պատգամավորներից բոլորն ունեն սեփական բիզնես, և այդպիսով են հարստացել։ Slaq.am–ըներկայացնում է ամենահարուստ պատգամավորներին։ Հիմք է հանդիսացել parliamentmonitoring.am կայքի տվյալները։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային Ժողովի ամենահարուստ խմբակցությունն է. Խմբակցության 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումար:


Ծառուկյան Գագիկ Կոլյայի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորն է:
Գագիկ Ծառուկյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 6 շենք` մոտ 9000 քմ ընդհանուր մակերեսով, 9 հողամաս` 33,3558 հա տարածքով: Ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4):

Թանկարժեք գույք բաժնում հայտարարագրել է 8 ննջարանի և 2 ճաշասենյակի կահույք` 811 հազ. 750 եվրո ընդհանուր արժողությամբ: Նույն բաժնում հայտարարագրել է տղամարդու` ադամանդե քարով 3 ոսկե մատանի` 4 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը` 1 մլն 300 հազ. ԱՄՆ դոլար է:

Տարեկան դրամական եկամուտը` 5 մլրդ 956 մլն 499 հազ. 676 ՀՀ դրամ (3 մլն 135 հազ. 310-ը` պատգամավորի աշխատավարձ), 60 մլն 81 հազ. 830 ԱՄՆ դոլար, 40 մլն եվրո (փոխառություն, շահաբաժին, վարձավճար):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 161 մլն ՀՀ դրամ, 30 մլն 730 հազ. ԱՄՆ դոլար, 20 մլն 483 հազ. եվրո:

Ունի բաժնեմաս 33 ընկերությունում: Դրանցից «Մուլտի գրուպ» կոնցեռնում, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ-ում, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ում, «Բելլեզզա» ՍՊԸ-ում, «Կոտայք» գարեջրի գործարանում, «Մուլտի Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում, «Հոթել Ռիգա» ՍՊԸ-ում, «Միրա Ջի» ՍՊԸ-ում ներդրման չափը 100% է:
Ալեքսանյան Սամվել Լիմինդրի
«Հանրապետական» խմբակցության ամենահարուստ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է, ով «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 4 շենք-շինություն` 12695.99 քմ ընդհանուր մակերեսով, 6 հողամաս` 3.4529 հա տարածքով, Երևանում, Կոտայքի ու Շիրակի մարզերում:
Ունի 4 ավտոմեքենա (Մերսեդես Բենց -500, ՎԱԶ- 21 124, Մերսեդես Բենց -600, Ռենջ Ռովեր սպորտ 4.2):
Հաշվետու տարվա եկամուտը` 17 մլն.659 հազ. 750 հազ. դրամ, (3 մլն. 25 հազ. 750 դրամը` պատգամավորի աշխատավարձ, մնացածը`շահաբաժին, վարձավճար):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 380 մլն. ՀՀ դրամ, 9 մլն. 385 հազ. ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթուղթ և այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
Հովհաննեսյան Վահան Էդուարդի
ՀՅԴ խմբակցությունից ամենահարուստ պատգամավորը Վահան Հովհաննիսյանն է։ Նա «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան Երևանում` 53.5 քմ մակերեսով և 1 հողամաս Կոտայքի մարզում (0.18 հա):

Ունի 1 ավտոմեքենա (Nissan Altima):

Տարեկան եկամուտը` 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 40 մլն ՀՀ դրամ, 10 հազ. ԱՄՆ դոլար, 175 հազ. եվրո:

«ՄԵԴԻՔԱԼ» ընկերությունում ունի 25% բաժնեմաս:

Թանկարժեք գույք, ըստ հայտարարագրի, չունի:

Բագրատյան Հրանտ Արարատի
ՀԱԿ–ից Հրանտ Բագրատյանը «Անշարժ գույք» բաժնում հայտրարագրել է 1 առանձնատուն հողամասով (613 քմ, 0,07 հա) և 2 բնակարան Երևանում` 205 քմ ընդհանուր մակերեսով:
Ունի 1 ավտոմեքենա (Նիսսան X-trail):
Տարեկան եկամուտը` 1 մլն 502 հազ. 400 դրամ (աշխատավարձ Ռուս- հայկական համալսարանից), 98561 գրիվնա (աշխատավարձ Ոկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարանից), 9400 եվրո (շահաբաժին «Pernod-Ricard»-ից):
Դրամական միջոցնրը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 63 հազ. ԱՄՆ դոլար և 27 հազ. 200 եվրո:
Թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
Փոստանջյան Զարուհի Համազասպի
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 1 բնակարան` 77 քմ մակերեսով և 1 ավտոտնակ` 19.3 քմ մակերեսով Երևանում:

Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 401 հազ. 520 դրամ (պատգամավորի աշխատավարձ):

Շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, նաև դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Մարգարյան Հովհաննես Հայկի
ՕԵԿ խմբակցությունից ամենահարուստ պատգամավորը Հովհաննես Մարգարյանն է, ով «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 3 բնակարան Գյումրիում և Երևանում ` 236.4 քմ մակերեսով, 1 նկուղ` 136 քմ մակերեսով և 1 հողամաս (0.76 հա):
Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 600 հազ. դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու պահին` 3 մլն 700 հազար դրամ:
Թանկարժեք և շարժական գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում չի հայտարարագրել:
Հ.Գ. Հարկ է նկատել, որ պատգամավորներն իրենց եկամուտներն ամբողջությամբ չեն հայտարարգրել, քանի որ կան պատգամավորներ, ովքեր միայն հավատարմագրել են մեկ ավտոմեքենա։


Աղբյուրը՝ slaq.am

No comments:

Post a Comment